Տետովո
From Wikipedia, the free encyclopedia
Տետովո (մակեդոներեն՝ Тетово, ալբ․՝ Tetova), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Քաղաքը հիմնադրվել է Շար լեռնազանգվածի ստորոտին՝ Պոլոգ պատմաաշխարհագրական տարածաշրջանում։ Քաղաքի միջով է հոսում Պենա գետը։ Տետովոն տեղակայված է ծովի մակարդակից 300 մ բարձրության վրա։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տետովո | |||||
մակեդոներեն՝ Тетово ալբ․՝ Tetova | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Պոլոգի շրջան | ||||
Համայնք | Տետովոյի համայնք | ||||
Առաջին հիշատակում | XIV դար | ||||
Այլ անվանումներ | Կալականդելեն | ||||
Մակերես | 1,068 կմ² | ||||
ԲԾՄ | 300 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 52 915 մարդ (2002) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +389 044 | ||||
Փոստային ինդեքս | 1200 | ||||
Փոստային դասիչ | 1200 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TE | ||||
Պաշտոնական կայք | kocani.gov.mk | ||||
| |||||
Փակել
Քաղաքի բնակչությունը կազմում է 52 915 մարդ՝ ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների։ Տետովոյում գործում են երկու համալսարաններ՝ Տետովոյի պետական համալսարանն ու Հարավարևելաեվրոպական միջազգային համալսարանը։ Տետովոյի միջով է անցնում Սկոպյեից Գոստիվար ձգվող մայրուղին։
Ըստ լեգենդի՝ քաղաքն անվանակոչվել է Տետո հերոսի պատվին, ով քաղաքը մաքրել է օձերից։