![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Tesla_charging_station_with_solar_collector_trimmed.jpeg/640px-Tesla_charging_station_with_solar_collector_trimmed.jpeg&w=640&q=50)
Տեսլայի սուպերչարջեր
From Wikipedia, the free encyclopedia
Տեսլայի սուպերչարջեր (անգլ.՝ Tesla Supercharger), ամբողջությամբ էլեկտրական ավտոմոբիլների (Model S (en), 3 (en) և X (en)) երկարատև ուղևորություններն ապահովելու համար ամերիկյան Tesla Inc. ընկերության կողմից կառուցված 480-վոլտանոց արագ լիցքավորվող կայանքների ցանց։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Tesla_charging_station_with_solar_collector_trimmed.jpeg/640px-Tesla_charging_station_with_solar_collector_trimmed.jpeg)
Տեսլան սկսել է ցանցի կառուցումը 2012 թվականին։ 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ, աշխարհով մեկ արդեն գոյություն ունի 1,045 կայան՝ 7,496 չարջերներով[1]։ Սուպերչարջերն իրենից պատենտավորված հաստատուն հոսանք տեխնոլոգիա է ներկայացնում, որը մեկ մեքենային ապահովում է մինչև 120 կՎտ հզորությամբ (կախված է տարբեր նրբություններից)[2], Model S-ին 90 կիլովատտ-ժամով տրամադրելով հեռավորության լրացուցիչ 170 մղոն (270 կմ) լիցքավորման 30 րոպեի ընթացքում և ամբողջական լիցքավորման շուրջ 75 րոպեի ընթացքում[1]։ Տեսլայի բոլոր ավտոմոբիլների 2015 թվականին ներկայացված ծրագրային ապահովման թարմացումն օգտագործում է ամեն կայանի տեղեկությունը՝ կառուցելով հնարավորինս կարճ երթուղի, եթե դրա համար անհրաժեշտ կլինի լիցքավորել մեքենան[3]։