Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր
From Wikipedia, the free encyclopedia
Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր (անգլ.՝ International Day of the World’s Indigenous, արաբ․՝ اليوم الدولي للشعوب الأصلية في العالم, իսպ.՝ Día International de las Poblaciones Indígenas, ֆր.՝ la Journée internationale des populations autochtones), միջազգային տոն, որը նշվում է օգոստոսի 9-ին։
Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Օգոստոսի 9 |
սկսած | 1995 |
Հաստատված | դեկտեմբերի 23, 1994 |
Հիմնադիր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1994 թվականին (դեկտեմբերի 23-ի № 49/214 որոշում) հռչակվել է Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր և նշվում է ամեն տարի։
2004 թվականի դեկտեմբերի 20-ին № 59/174 որոշմամբ Գլխավոր ասամբլեան հռչակել է աշխարհի բնիկ ժողովուրդների երկրորդ միջազգային տասնամյակը՝ «Գործողության և արժանապատվության տասնամյակ» կարգախոսով որոշվել է շարունակել տոնել բնիկ ժողովուրդների Միջազգային օրը երկրորդ տասնամյակի ընթացքում։ Վեհաժողովը խնդրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին՝ տոնել այդ օրը ազգային մակարդակով։
2009 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի քարտուղարությունը թողարկել է հատուկ փոստային նամականիշներ՝ նվիրված այդ Միջազգային օրվան[1]։
2005 թվականի իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խոստանալ
…ամենուր ընդլայնել բնիկ ժողովուրդների հետ համերաշխության շրջանակը և աշխատել նրանց հետ համատեղ, որպեսզի ապահովվեն նրանց զարգացման հնարավորությունները խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հարգելով մարդու իրավունքները, որոնք նրանցից շատերին երկար ժամանակ մերժել են։ |