![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/Texas_A%2526M_University_logo.svg/langhy-640px-Texas_A%2526M_University_logo.svg.png&w=640&q=50)
Տեխասի A&M համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Տեխասի A&M (Էյ ընդ Էմ) համալսարան (անգլ.` Texas A&M University, կրճատ` TAMU կամ պարզապես՝ A&M ), ամերիկյան մասնավոր, գիտահետազոտական համալսարան՝ տեղակայված Տեխաս նահանգի Քոլեջ Ստեյշն բնակավայրում (Բրազոսի շրջան), որի տարածքի հիմնական մասը զբաղեցնում է հենց համալսարանի քաղաքային կամպուսը։ Ամերիկյան համալսարանների մեջ մեծությամբ 6-րդն է։ Համալսարանը մտնում է 20 առավել բարձր ֆինանսավորվող գիտահետազոտական հաստատությունների կազմի մեջ. լուրջ ներդրումներ է ունեցել այնպիսի ոլորտներում ինչպիսիք են կենդանիների կլոնավորումը, նավթագիտությունը և այլն։
Տեխասի А&М-ը հիմնադրվել է 1876 թ.-ին, որպես բարձրագույն կրթություն տվող առաջին հաստատությունը։ Այսօր այն ունի մոտ 50 000 ուսանող, այդ թվում՝ 9 500 մագիստրանտներ և ասպիրանտներ։ Համալսարանի 10 քոլեջները առաջարկում են բակալավրիական ավելի քան 120 և մագիստրոսական ու ասպիրանտական 240 աստիճանաշնորհ ծրագրեր։ Համալսարանում գործում է 800 ուսանողական կազմակերպություն, որոնց անդամագրվելով՝ ուսանողները կարող են զբաղվել գործունեության անհամար տեսակներով՝ սկսած սպորտից ու ռեկրեացիոն գործունեությունից մինչև մասնագիտական և համայանքային ծառայությունների մատուցումը։
Համալսարանի ծրագրով Հայաստանում գործում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈւԿ)։