From Wikipedia, the free encyclopedia
Տաֆրինայիններ[1] (լատին․՝ Taphrinales), պայուսակավոր սնկերի դասի, բարձրակարգ բույսերի մակաբույծ են։ Ենթադասում ընդգրկված են դասի այն ներկայացուցիչները, որոնց պայուսակները և պայուսակասպորները առաջանում են անմիջապես միցելիումի վրա։
Տաֆրինայիններ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Taphrinales
Gäum. et C.W. Dodge, 1928
|
||||||||||
Սերունդներ | ||||||||||
| ||||||||||
|
Ունեն օրգանոտրոպ ազդեցություն, ախտահարում են որոշակի օրգաններ՝ արտազատելով ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր՝ ֆիտոհորմոններ, առաջացնում են վնասված օրգանների հիպերտրոֆիա և դեֆորմացիա։ Նեղ մասնագիտացված մակաբույծներ են, ախտահարում են բույսերի միայն որոշակի օրգանները։
Դիկարիոֆիտ միցելիումը տարածվում է հյուսվածքների միջբջջային տարածություններում։ Պայուսակները ձևավորվում են անմիջապես միցելիումի վրա բույսի ախտահարված օրգանի կուտիկուլայի տակ։ Հասունանալուց հետո դրանք պատռում են կուտիկուլան և դուրս գալիս մակերես։ Բույսերի վնասված օրգանների (պտուղներ և տերևներ) մակերեսի վրա տաֆրինային սնկերը առաջացնում են խիտ դասավորված պայուսակներից կազմված մոխրագույն կամ դեղնավուն փառ։ Հայտնի են մոտ 100 տեսակ բարձրակարգ բույսերի օբլիգատ մակաբույծներ։
Կարգը բաղկացած է երկու ընտանիքից, որոնք ներառում են 8 ցեղ և մոտ 140 տեսակ։[2]
Հայաստանում տարածված են՝
(լատին․՝ Taphrina deformans)՝ դեղձենու տերևների գանգրություն հիվանդությունների հարուցիչները։ Սնկի գործունեության հետևանքով առաջացած պաթոլոգիական պրոցեսը ի վերջո հանգեցնում է ամբողջականորեն վնասվելուն։
Ուռենու ճյուղերի վրա տաֆրինայինները առաջացնում են «կախարդի ավել» հիվանդությունը։ Վարակում են առավելապես վարդազգի, ուռազգի, կեչազգի, հաճարազգի, թեղազգի, թխկազգի բույսերին։ Միամյա կամ բազմամյա միցելիումը զարգանում է բույսի հյուսվածքներում, ձմեռում է վարակված բույսի բողբոջներում, ընձյուղներում կամ կեղևի վնասվածքներում։ Սեռական սպորատվության ընթացքում առաջանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.