From Wikipedia, the free encyclopedia
Տափաստանային ճուռակ[1] (լատին․՝ Buteo rufinus) ճուռակների ընտանիքի (Accipitridae) ժամանակակից ճուռակների տեսակին պատկանող գիշատիչ թռչուն[2]։
Տափաստանային Ճուռակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Buteo rufinus
(Cretzschmar, 1827)
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
Միայն բնադրողներ Ամբողջ տարվա ընթացքում Գաղթելու ուղղություն Գաղթելու շրջաններ | ||||||||||||
|
Տափաստանային ճուռակների չափերը հասնում են 57-65 սմ, իսկ թևերի բացվածքը՝ 135-160 սմ, այն դարձնելով Արևմտյան Արկտիկայի ամենամեծ և ամենախոշոր ճուռակը։ Տափաստանային ճուռակի թևերի երկարությունը և ձևը նրան տալիս է արծվի տեսք։ Տափաստանային ճուռակը հեշտությամբ կարելի է շփոթել ճուռակների այլ ենթատեսակ Buteo Buteo vulpinus-ի հետ, բայց տափաստանային ճուռակը ավելի մեծ է և ունի ավելի լայն թևեր։ Տափաստանային ճուռակը նույնպես նման է ոսկորոտ կտուցով ճուռակի, բայց վերջինս երբեք փետուներում կարմրավուն երանգներ չունի[3]։
Տափաստանային ճուռակները ունեն արտաքին տեսքի պոլիմորֆիզմ։ Լատիներեն անվանումն է rufinus, որը թարգմանաբար նշանակում է կարմրավուն կամ շիկակարմիր, որը գալիս է ֆենոտիպերից՝ պայծառ կամ կարմրավուն փետուրներով։ Տափաստանային ճուռակների գլուխն ու կրծքավանդակը բաց գույնի են, առանց որևէ հատումների և հակադրություն կարմրավուն փորի և թաթերի հետ։ Թևերի թեթև փետուրները նույնպես չեն խաչաձևվում, բայց ծայրերում մուգ են։ Բացի կարմրավուն ֆենոտիպից, կան թեթև և մուգ գունավորմամբ ֆենոտիպեր, ինչպես նաև բազմաթիվ անցումային ձևեր։ Միևնույն ենթատեսակներում կարող են առաջանալ տարբեր ֆենոտիպեր[4]։
Տափաստանային ճուռակի կողմից հնչեցրած հնչյունները նման են սովորական ճուռակի արձակած հնչյուններին, բայց ավելի երկար են, չնայած որ տափաստանային ճուռակը, ընդհանուր առմամբ, ավելի լուռ է։ Տափաստանային ճուռակների ձագերը ծնողներին հորդորում են իրենց սնունդ տալ «կլյուի-կլյուի» հնչյուններով[5]։
Տափաստանային ճուռակների ապրելու հիմնական տարածքները լեռնային և բաց լանդշաֆտներն են, ինչպես նաև տափաստանները և կիսաանապատները։ Այս թռչունների համար բնակության վայր են հանդիսանում նաև անապատները, որտեղ կա առատ որս։ Բալկաններում բույն է դնում նաև միջին չափի անտառապատ լեռներում[6]։ Ընդհանրապես բնի համար հարմար տարածք և դրա նախապայման է հանդիսանում այնպիսի բաց տարածքները, որտեղ որս կատարելը հեշտ է և հարմար։ Նման վայրերը կարող են տեղակայվել ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա։
Տափաստանային ճուռակը ապրում է Միջերկրական ծովի տարածաշրջանում, մասնավորապես Հյուսիսային Աֆրիկայում, Հունաստանում, Թուրքիայում, ինչպես նաև Կովկասում, Արաբական թերակղզում, Կենտրոնական Ասիայում[7]։
Բացի հիմնական ենթատեսակներից, B. r. rufinus կա փոքր ենթատեսակ B. r. cirtensis-ը հայտնաբերվել է Հյուսիսային Աֆրիկայում և Արաբական թերակղզում։
Տափաստանային ճուռակը նախընտրում է բույն կառուցել բարձրադիր վայրերում, որտեղից կարող է լավ դիտարկել շրջակայքը։ Բալկաններում շատ հաճախ բների կառուցման համար օգտագործվում են կտրուկ ժայռերի գագաթները, Ուկրաինայում բներ են հանդիպում նաև ծառերի վրա։ Այն վայրերում, որտեղ ծառերը հազվադեպ են, գետնին կամ էլեկտրական գծերի սկզբնամասերում կարող եք գտնել տափաստանային ճուռակների բներ։ Որպես կանոն, տափաստանային ճուռակները ապրիլի սկզբին բնում դնում են երկուսից հինգ ձու։ Ձվից նոր դուրս եկած ճուտերը մնում են բնի մեջ մինչև 50 օր, որից հետո նրանք հունիսի վերջին սկսում են թռչել[8]։
Տափաստանային ճուռակի որսի մեծ մասը փոքրիկ կաթնասուններն են։ Որսի մի մաս են կազմում նաև դաշտամկները, գերմանամկները և գետնասկյուռները։ Տափաստանային ճուռակները որսում են նաև սողուններ, երկկենցաղներ և միջատներ, ինչպես նաև մորեխներ[9]։ Ձմռանը, երբ որսը հազվադեպ է լինում, տափաստանային ճուռակը չի արհամարհում և սնվում է նաև թափված մնացորդներով։ Այն իր զոհին բռնում է թռիչքի ժամանակ և երբեմն նույնիսկ հետապնդում է գետնին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.