Տարօրինակ մարդու կտակը
From Wikipedia, the free encyclopedia
Տարօրինակ մարդու կտակը (ֆր.՝ Le Testament d'un excentrique), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1897 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում 1899 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային առանձին հրատարակությամբ վեպը հրատարակվել է 1899 թվականի օգոստոսի 3-ին և նոյեմբերի 20-ին՝ երկու հատորով։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի քառասունվեցերորդ հատորն էր։ Նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։
Արագ փաստեր Տարօրինակ մարդու կտակըֆր.՝ Le Testament d'un excentrique, Հեղինակ ...
Տարօրինակ մարդու կտակը ֆր.՝ Le Testament d'un excentrique | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Սքանչելի Օրինոկոն |
Հաջորդ | Երկրորդ հայրենիք |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1900 և 1899 |
OCLC | 40237480 |
The Will of an Eccentric Վիքիպահեստում |
Փակել