Երևանի 11-րդ քաղաքապետ From Wikipedia, the free encyclopedia
Տարոն Անդրանիկի Մարգարյան (ապրիլի 17, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական և կուսակցական գործիչ[2], Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Պատիվ ունեմ» դաշինքից (2021-ից), Երևանի քաղաքապետ (2011-2018)։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տարոն Մարգարյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
օգոստոսի 2, 2021 | ||||
| ||||
օգոստոսի 28, 2021 | ||||
| ||||
նոյեմբերի 15, 2011 - հուլիսի 9, 2018[1] | ||||
Նախորդող | Կարեն Կարապետյան | |||
Հաջորդող | Հայկ Մարության | |||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (2001) | |||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | ապրիլի 17, 1978 (46 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Հայր | Անդրանիկ Մարգարյան | |||
Կայք՝ | margaryan.am | |||
Պարգևներ | ||||
2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։
2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում։
Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք[3]։ 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4]։
Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից[5]՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին[6]։
2013 թվականին գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը[7]՝ 2013 թ. «Ավելի լավ Երևան» կարգախոսով[8]։
Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ ՀՀ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել[9]՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 6 անդամ[10]։
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք[փա՞ստ]։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։
2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց[1]։
Տարոն Մարգարյանի ղեկավարման տարիներին առավել հաճախ քննադատության պատճառ են դարձել ճարտարապետական խնդիրները, մասնավորապես հին շենքերի քանդման դեպքերը, որոնցից կարելի է առանձնացնել Կենտրոնական ծածկած շուկայի (Փակ շուկա) կամ թիվ 1 տպարանի շենքի քանդումը[11]՝ պայթեցման եղանակով։ Վերջին դեպքում թեև կառույցի մասնավորեցումն ու շինարարության թույլտվությունը առկա է եղել մինչ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը[12], սակայն հանրությունը քաղաքապետարանին քննադատել է պայթեցումն ամեն գնով չկանխելու համար[13]։
Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում[14]։ 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո[15]։
2013 թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության[16] է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար[17], սակայն հիմնախնդիրը[18] լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան Սանիթեք ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը[19]։ «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով[20], աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով։ Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը[21]։
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև[22]։ 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ[23][24]։ Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր։ Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել։ Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները։
Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև[25] բանակում ծառայած չլինելու համար[26]։ Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված[4]։
Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միակ որդին ամուսնացած է Գոհար Սարգսյանի հետ, ով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի քույրն է։ Ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր։ Ընտանիքը հիմնականում հանրային գործունեություն չի ծավալում, իսկ կինը՝ Գոհար Սարգսյանը ամեն տարի մայրության և գեղեցկության տոնին այցելում է ծննդատներ և նվերներ բաժանում մայրացած կանանց[27]։
Համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ 2016 թվականի դրությամբ Տարոն Մարգարյանն ունի 250 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո[28]։ Ըստ տարբեր աղբյուրների, Տարոն Մարգարյանը բնակվում է Ավան վարչական շրջանում գտնվող իր առանձնատանը[29]։
2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ և Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ է[30]։
2010 թվականին ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է։
2012 թվականից ԵՃՇՊՀ խորհրդի նախագահն է։ Նույն համալսարանում էլ սահմանել է «Անդրանիկ Մարգարյանի անվան» կրթաթոշակ, որը շնորհվում է ամեն տարի։ 2014 թվականից հանդիսանում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[31] և այդ առիթով կառուցել է արդեն թվով 11 նոր շախմատի դպրոցներ Երևանի բոլոր վարչական շրջաններում[32]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.