![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Catcher-in-the-rye-red-cover.jpg/640px-Catcher-in-the-rye-red-cover.jpg&w=640&q=50)
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին
From Wikipedia, the free encyclopedia
«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (անգլ.՝ «The Catcher in the Rye» — «Բռնողը տարեկանի արտում», 1951), ամերիկյան գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի վեպը։ Աշխատությունում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ունեցել է շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին անգլ.՝ The Catcher in the Rye | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջերոմ Դեյվիդ Սելինջեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Հոլդեն Քոլֆիլդ և Ֆիբի Քոլֆիլդ |
Նկարագրում է | Նյու Յորք |
Կազմի հեղինակ | E. Michael Mitchell? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 16, 1951 |
Թվային տարբերակ | grapaharan.org/Տարեկանի_արտում՝_անդունդի_եզրին |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Տարեկանի արտում՝ անդունդի եզրին |
![]() |
Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին Թայմ պարբերականը վեպն ընդգրկել է 1923 թվականից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկել է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։