Տարաջի Հենսոն
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Տարաջի Փենդա Հենսոն (անգլ.՝ Taraji Penda Henson, սեպտեմբերի 11, 1970(1970-09-11)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, գրող և երգչուհի։
Տարաջի Հենսոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1970(1970-09-11)[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հովարդի համալսարան, Oxon Hill High School? և Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական և տեխնիկական պետական համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և animal rights advocate |
Պարգևներ և մրցանակներ | |
Taraji P. Henson Վիքիպահեստում |
Հենսոնն իր հայտնիությունը ձեռք է բերել «Փոքրիկ» (2001), «Շարժում և իրարանցում» (2005) և «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (2008) ֆիլմերում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դերեր։ «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում իր մարմնավորած դերի շնորհիվ առաջադրվել է «Օսկար» մրցանակ ստանալու համար՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Նրան մեծ հաջողություն է բերել Կուկի Լայոնի դերը «Կայսրություն» հեռուստասերիալում։ Նա այդտեղ նկարահանվում է 2015 թվականից։ Այդ դերի շնորհիվ նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի (2016)՝ հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար և Էմմի մրցանակի (2015)։ Հենսոնը նաև նկարահանվել է «Կանանց խումբ» (Lifetime, 2002-04) և «Տեսադաշտում» (CBS, 2011-13) ֆիլմերում, արժանացել է Էմմի մրցանակի՝ Lifetime ալիքում «Առևանգված որդի» ֆիլմում՝ լավագույն դերի համար։ «Առևանգված որդի» ֆիլմը Տիֆանի Ռուբինի պատմության մասին է (2011 թ.): 2009 թվականին Հենսոնը նկարահանվել է «Իմ սեփական սխալները», 2012 թվականին՝ «Մտածիր ինչպես տղամարդը», 2014 թվականին՝ «Ոչ մի լավ գործ», 2016 թվականին՝ «Թաքնված կերպարներ» ֆիլմերում։