գետ Ֆրանսիայում From Wikipedia, the free encyclopedia
Տառն, գետ Ֆրանսիայի արևելքում՝ Օքսիտանիա նահանգում։ Գարոնի աջ վտակը։ Երկարությունը՝ 380,6 կմ, ավազանի մակերեսը՝ 15,7 հազար կմ²։
Տառն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 380,2 ± 0,1 կմ[1] |
Ավազանի մակերես | 15 753 ± 1 կմ²[1] |
Ջրի ծախս | 140 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Գարոն[1] |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Agout?, Jonte River?, Dourbie?, Alrance?, Aveyron?, Cernon?, Dourdou?, Tarnon?, Muze?, Rance?, Lemboulas?, River Tescou?, Rûnes?, Briançon?, Caussels?, Coudols?, Gaycre?, Gos?, Lumensonesque?, Lègue?, moulin de Trouche?, Rieumalet?, Saudronne?, Saudronne?, Souhet?, Trébans?, Valat des Chanals?, Luzert?, Rieu Tort?, Rieu Vergnet?, Riou Frayzi?, Ruisseau de Carrofoul?, Ruisseau de Coules?, Ruisseau de Larone?, Ruisseau de Maribenne?, Ruisseau de Palmola?, Ruisseau de Payrol?, Ruisseau de Passe?, Ruisseau de Sieurac?, Ruisseau de Vieulac?, Ruisseau des Rodes?, Ruisseau du Séoux? և Ruisseau du Vergnet? |
Երկրամաս | Վերին Գարոն |
Ջրահավաք | Tarn basin? |
Տառն գետը սկսվում է Սևեննայից՝ Լոզեր կոչվող Լոզեր Лозер սարից։ Ներքևում հատում է Կոսսի սարահարթը, վերածվում է կրաքարային կիրճի՝ Գորժ դյու Թարն անունով, որն ունի 500 մ խորություն։ Ներքևում ջրի հոսքը դուրս է գալիս հարթավայր, թափվում է Գարոննայի մեջ՝ Թարնի և Գարոննայի դեպարտամենտում։ Ալբի քաղաքի վերին մասում վերածվում է Սաբո ջրվեժի։ Ջրվեժը ծովի մակերևույթից բարձր է 1500 մ։
Ջրի միջին օգտագործումը կազմում է մոտ 140մ³ վայրկյանում։ Թարն գետը գարնանը վարարում է, ինչի հետևանքով ամռանը լինում են անձրևային հեղեղումներ։
Թարնը հայտնի է իր աղետալի հեղեղումներով։ 1930 թվականի հեղեղումների ժամանակ Թարնի ջրերը Մոնտոբան նահանգում բարձրացել են 17 մ այն դեպքում, երբ ջրօգտագործումը կազմել է 7000մ³ վայրկյանում։ Արդյունքում ավերվել են հազարավոր տներ, մահացել է շուրջ 300 մարդ։
Տառն գետի ստորին հոսանքում կլիման չորային է։ Գետի վրա կան մի շարք հիդրոէլեկտրակայաններ։
Գետի շուրջ կառուցված են Մոնտաբան, Ալբի, Միյո և այլ քաղաքներ, իսկ վրայով անցնում է Միյոյի ամենամեծ ուղեկամուրջը, որն աշխարհի ամենաբարձր տրանսպորտային կամուրջն է[2]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.