Տապակած հավ
From Wikipedia, the free encyclopedia
Տապակած հավ, հայտնի նաև որպես հարավային տապակած հավ, ուտեստ, որը բաղկացած է հավի կտորներից, որոնք թաթախվում են ալյուրի կամ համեմված խմորի մեջ և ենթարկվում են խորը տապակման։ Հացի փշրանքներն ապահովում են հավի խրթխրթան ծածկույթը՝ միաժամանակ պահպանելով հյութերը մսի մեջ։ Ամենից հաճախ օգտագործվում են բրոյլեր հավերը։
Արագ փաստեր Տապակած հավ, Տեսակ ...
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | Հավամսով կերակուր և երկար տապակված սնունդ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Fried chicken Վիքիպահեստում |
Փակել
Առաջին հայտնի խորը տապակում անցած ուտեստը եղել է ֆրիտերը, որը տարածված է եղել եվրոպական միջնադարում։ Այնուամենայնիվ, շոտլանդացիները առաջին եվրոպացիներն են եղել, որոնք հավը խորը տապակել են յուղի մեջ։ Միևնույն ժամանակ, Արևմտյան Աֆրիկայի շատ ժողովուրդներ ունեցել են համեմված տապակած հավ պատրաստելու ավանդույթներ (հավը թաթախվել է խմորի մեջ և եփվել է արմավենու յուղով)։