From Wikipedia, the free encyclopedia
Տանգո, հասարակական, ինչպես նաև պարահանդեսային պար է, որը «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում և հետո տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող երաժշտությունը նաև հայտնի է դարձել որպես տանգո երաժշտություն։
Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ հասարակապես տանգո էր կոչվում։ Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան. Արգենտինական տանգո, Ուրուգվայական տանգո, Պարահանդեսային տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր), Ֆիննական տանգո և վինտաժ ոճեր։ Շատերը իսկական տանգո են համարում այն տանգոն, որն ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին, այդուհանդերձ տանգոյի մյուս տեսակները նույնպես ինքնուրույն և լիովին կայացած պարեր են դարձել։ Խորխե Լուիս Բորխեսը գրում է. «Տանգոն պատկանում է Լա Պլատային, այն ուրուգվայական միլոնգայի որդին է և հաբաներայի թոռը»։ Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են։ Առաջին անգամ «տանգո» բառը գործածվել է 19-րդ դարի 90-ականներին։ Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում XX դարի սկզբին։
2009 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել[6][7]։
Ազատագրված ստրուկների, էմիգրանտների, սոցիալական բևեռացվածության, աղքատության ու ռասիզմի բովից ելավ եվրոպական, աֆրիկյան ու հնդկացիական մշակույթներն իր մեջ ամփոփող տանգոն։ Հիմնական ազդեցությունները.
Բուենոս Այրեսը եղել է աշխարհի ստրկավաճառության ամենախոշոր կենտրոններից մեկը, ու զարմանալի չէ, որ 1800-ական թվականներին Բուենոս Այրեսի բնակչության քառորդ մասը սևամորթ էր։ Այդուհանդերձ այստեղ նրանք ավելի ազատ էին իրենց ավանդույթներին հավատարիմ մնալու, մասնավորապես որոշ ծեսեր անցկացնելու, դրանցից մեկը հարվածային գործիքների վրա հիմնված երաժշտությունն էր և կանդոմբե կոչվող պարը։ 1853 թվականին ստրուկների ազատականացումից հետո կանդոմբեն, իր վրա կրելով այլ մշակույթների ազդեցությունները, վերափոխվեց միլոնգայի, ապա տանգոյի։ Առաջին տանգո կոչվելու հավակնորդներ "Էլ էնտրերիանո" (1898), "Դոն Խուան" (1899) և "Էլ չոքլո" (1903) մեղեդիներն են։
19-րդ դարի կեսերին սևամորթների կողմից Բուենոս Այրես բերված պարերից էր նաև հաբաներան։ Այս պարն իր արմատներով խորանում է դեպի Հավանա, Կուբա և իսպանական կոնտրադանզան։ Հաբաներան ներառում էր կոնքերով աֆրիկական պարերին հատուկ ալիքաձև շարժումներ և եվրոպական վալսի տարրեր։ Սա հետագայում միախառնվեց պոլկայի հետ դառնալով տանգոյի առաջացման սկզբնաղբյուրներից մեկը։
Տանգո պարի ոճերը մշտական վեճերի առարկա են.
և այլն...
Տանգոյի հասարակական պարահանդեսը նույնպես կոչվում է միլոնգա, իսկ վերոհիշյալ ոճերը կազմում եմ միլոնգայի հիմնական մասը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.