From Wikipedia, the free encyclopedia
Տակդիր (խոսակցական լեզվով՝ պամպերս), ներքնազգեստի տեսակ, որը նախատեսված է մեզի ներծծման համար, որպեսզի արտահագուստը չկեղտոտվի։ Հիմնականում կիրառվում է երեխաների, տիեզերագնացների, մոնտաժողների, օդաչուների, լեռնագնացների, ջրասուզակների, անկողնային հիվանդների կողմից[1]։
Ըստ նյութի տեսակի՝ տակդիրները լինում են․
Սովորաբար տակդիրն իրենից ներկայացնում է կտորի կամ թանզիֆի եռանկյունաձև կարվածք, որոնք իրար վրա շարված են մի քանի շերտով[5]։ Հիմնականում կիրառվում է փոքր երեխաների խնամքի համար։ Տակդիրն այնպես են հագցնում երեխային, որ նրա եռանկյունաձև հատվածը համապատասխանի երեխայի գոտկային հատվածին, իսկ միջանկյալ մասն անցնի երեխայի ոտքերի միջով։ Տակդիրն ամրացվում է կպչուկների օգնությամբ։ Մեկ այլ տարբերակով տակդիրն ամրացնում են գնդասեղի օգնությամբ՝ որովայնի շրջանում։ Վարտիք տակդիրներն ամրացվում են կպչուկների օգնությամբ և հագնում են՝ որպես սովորական վարտիք, որոշների վրա կան ցուցիչներ, որոնք ցույց են տալիս, թե երբ պետք է փոխվի տակդիրը։
Բազմանգամյա օգտագործման տակդիրի խնամքը ժամանակակից պայմաններում շատ հեշտ է։ Այն լվացվում է, որի ընթացքում մաքրվում է մեզն ու կեղտը։ Կարելի է այն լվանալ և ձեռքով և լվացքի մեքենայով՝ սովորական լվացքի փոշիով։ Մի շարք հեղինակներ խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ օրգանական լվացքի փոշիներ։ Կարևոր է , որ լվանալուց հետո այն լավ պարզաջրվի։ Լվացքի մեքենայով լվանալիս պետք է գոնե կրկնակի պարզաջրել։ Լվանալուց հետո տակդիրները պետք է չորացնել սովորական պայմաններում։ Երկրորդ խնդիրը միկրոկենսաբանական մաքրությունն ապահովելն է։ Այս խնդիրը լուծվում է տակդիրն արդուկով երկու կողմից լավ արդուկելով՝ բարձր ջերմաստիճանով։
Մանկական պրակտիկայում տակդիրների մի շարք տեսակների կիրառումից հաճախակի են հանդիպում մաշկի կարմրություն և բորբոքում, հիմնականում աճուկի հատվածում։ Պատճառը մեզի հետ շփումն է։ Այս երևույթն անվանում են մաշկաբորբ։ Բուժման հիմնական մեթոդն այն է, որ հնարավորինս նվազեցնում են մաշկի շփումը մեզի հետ, օգտագործում են որակյալ միանգամյա տակդիրներ։ Կիրառում են նաև մաշկի վերականգնողական միջոցներ (խոնավացում, յուղում են վնասված հատվածը)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.