From Wikipedia, the free encyclopedia
Տալլինի տեխնոլոգիական համալսարան (էստ․՝ Tallinna Tehnikaülikool (TTÜ)), ինժեներա-տեխնոլագիական և պետական կառավարման առաջատար համալսարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում[4][5]։ Հիմնադրվել է 1918 թվականին։
Տալլինի տեխնոլոգիական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1918 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Consortium of European Taxonomic Facilities?[2], EuroTeQ? և ELIXIR Estonia?[3] |
Երկիր | Էստոնիա |
Կայք | taltech.ee(էստոներեն)(անգլ.) |
Tallinn University of Technology Վիքիպահեստում |
Տալլինի համալսարանը և Տալլինի տեխնոլոգիական համալսարանը տարբեր կառույցներ են։
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին, որպես համալսարան գործելու իրավունք ստացել է 1936 թվականին։
1918 թվականի սեպտեմբերի 17-ից Էստոնական ճարտարագիտական հասարակության հենքի վրա գործել է Էստոնական ճարտարագիտական դպրոցը։ Դպրոցում ուսուցանվել է մեքենաշինություն, էլեկտրատեխնիկա, նավաշինություն, հիդրոտեխնիկա, շինարարություն և ճարտարապետություն։ 1919 թվականից դպրոցը կոչվել է Տալլինի տեխնիկում։ Բացվել են ագրոհողաբարելավում և տեխնիկական քիմիա բաժինները, Պաշտպանական ուժերի համար ստեղծվել են ծովային ինժեներության և մեխանիկայի բաժինները։ 1920 թվականին պետությունն ազգայնացրել է տեխնիկումը։ Դասընթացը բաժանվում էր նախապատրաստական դպրոցի, ավելի ցածր և ավելի բարձր աստիճանների։ Նախապատրաստական դպրոցը 1923 թվականին դարձավ անկախ տեխնիկական գիմնազիա, բարձրագույն աստիճան տրամադրող դպրոցը՝ անկախ բարձրագույն տեխնիկական դպրոց, որի շրջանավարտները ստանում էին Տարտուի համալսարանի ուսանողների հավասար իրավունքներ։
1923 թվականին Տալլինի տեխնիկումում գործել է Պետական թեսթավորման կենտրոնը, որը ուշադրությունը կենտրոնացնում էր տեղական շինարարական բնական ռեսուրսների, էներգետիկայի և քիմիական արդյունաբերության վրա։
1936 թվականի սեպտեմբերի 15-ին պետական որոշմամբ դպրոցին շնորհվեց համալսարանի կարգավիճակ և կոչվեց Տալլինի տեխնիկական ինստիտուտ, որն ուներ 2 ֆակուլտետ՝ քաղաքացիական ու մեքենաշինության և քիմիական ու հանքարդյունաբերության։ 1940 թվականին բացվել է տնտեսագիտական ֆակուլտետը, 1958 թվականին՝ էներգետիկայի ֆակուլտետը, 1965 թվականին՝ վերահսկիչ ճարտարագիտության ֆակուլտետը։ 2003 թվականից կառույցը հայտնի է որպես Տալլինի տեխնոլոգիական համալսարան (ՏՏՀ)։
2008 հուլիսի 1-ից International University Audentes (IUA) Տալլինի տեխնոլոգիական համալսարանի կազմում գործում է որպես մեկ կառուցվածքային միավոր։ 2014 թվականի օգոստոսի 1-ից Էստոնիայի ծովային ակադեմիան քոլեջի կարգավիճակով ընդգրկվել է ՏՏՀ կազմում[6]։
Բակալավր (3 տարի)
Ինժեներական կրթություն (5 տարի)
Մագիստրատուրա (2 տարի)
Դոկտորական (4 տարի)
Բակալավր (3 տարի)
Մագիստրատուրա (2 տարի)
Դոկտորական (4 տարի)
Բակալավր (3 տարի)
Մագիստրատուրա (2 տարի)
Դոկտորական (4 տարի)
Բակալավր (3 տարի)
Մագիստրատուրա (2 տարի)
Դոկտորական (4 տարի)
Բակալավր
Մագիստրատուրա
Դոկտորական
Բակալավր
Մագիստրատուրա
Դոկտորական
Բակալավր
Մագիստրատուրա
Դոկտորական
Մեխանիկայի ֆակուլտետ
Բակալավր
Մագիստրատուրա
Դոկտորական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.