Տաթևիկ Բաղդասարյան
հայ հեռուստահաղորդավար / From Wikipedia, the free encyclopedia
Տաթևիկ Բաղդասարյան (հուլիսի 12, 1974(1974-07-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող և հեռուստահաղորդավարուհի։ 1991 թ. ընդունվել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետ։ Բուհում սովորելուն զուգահեռ՝ 1995 թվականից աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Դպրոց» պաշտոնաթերթում, նախ՝ որպես գործավար, հետո՝ լրագրող։ Զուգընթաց աշխատել է նաև նախարարության լրատվական ծառայությունում։ 1997 թ. հեռուստատեսությամբ հեռարձակվել է առաջին ռեպորտաժը։ Աշխատել է Հանրային հեռուստատեսության նախ՝ «Լրաբեր», ապա՝ «Հայլուր» լրատվական ծրագրում՝ որպես մեկնաբան։ Վարել է նաև «Դեմքեր», «Եվրոպոլիս» և «Բարև, մենք ենք» հաղորդումները։ Ղեկավարել է «Արարատ» հեռուստաալիքի «Մշակ» լրատվական ծրագիրը։ 2006 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանը։ 2012 թվականից «Արմնյուզ» հեռուստաալիքի լուրերի պրոդյուսերն է և վարում է «Մանրամասներ» հաղորդումը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տաթևիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1974(1974-07-12) (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |