![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Abkhazia_genocide_anniversary_2005.jpg/640px-Abkhazia_genocide_anniversary_2005.jpg&w=640&q=50)
Վրացիների էթնիկ զտումները Աբխազիայում
From Wikipedia, the free encyclopedia
Վրացիների էթնիկ զտումները Աբխազիայում կամ վրացական իշխանության կողմից պաշտոնապես ճանաչված Վրացիների զանգվածային սպանությունները Աբխազիայում և Վրացիների ցեղասպանությունը Աբխազիայում (վրաց.՝ ქართველთა გენოციდი აფხაზეთში), 1992-1993 և 1998 թվականների Աբխազական պատերիազմի ժամանակ վրացիների էթնիկսպանություններ և զանգվածային տեղահանումներ Աբխազիայում, որոնցում մեղադրվում են աբխազ անջատողականները և որոշ երկրների նրանց դաշնակիցները (այդ թվում Ռուսաստանի)։ Էթնիկ մաքրումների ընթացքում զանգվածային սպանությունների զոհեր են դարձել նաև աբխազները, ինչպես նաև հայերը, հույները, ռուսները և այլ ազգեր։ 200 - 250 հազար վրացիներ փախստական են դարձել։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Abkhazia_genocide_anniversary_2005.jpg/640px-Abkhazia_genocide_anniversary_2005.jpg)
Աբխազիայում վրացիների էթնիկ զտումները պաշտոնապես ճանաչվել են ԵԱՀԿ Բուդապեշտի, Լիսսաբոնի, Ստրասբուրգի 1994, 1996 և 1997 թվականների գագաթաժողովներին` կոչ անելով դատական պատասխանատվության ենթարկել Աբխազիայում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրող անձանց (այդ թվում, վրացիների նկատմամբ կատարած էթնիկ զտումները)։
2008 թվականի մայիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 14 ձայնով ընդդեմ 11-ի (105 ձեռնպահ) ընդունեց «Աբխազիայից ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավիճակը Վրաստանում» 62/249 բանաձևը, որում հայտարարվում էր, որ «ընդգծում է Աբխազիայից փախստականների և ներքին տեղահանված անձանց սեփականության իրավունքերի պահպամնան կարևորությունը, ներառյալ «էթնիկ զտումների» զոհերինը, և կոչ է անում բոլոր անդամ-պետություններին, որ թուլ չտան իրենց իրավասության շրջանակներում գտնվող անձանց Աբխազիայի տարածքում որևէ սեփականության ձեռք բերում ի վնաս վերադարձող անձանց»։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաեւ ընդունել է կրակի դադարեցման մասին մի շարք բանաձեւեր[1]։