Վուսթեր
From Wikipedia, the free encyclopedia
Վուսթեր (անգլ.՝ Worcester, ՄՀԱ։ [ˈwʊstə]. (/ˈwʊstər/ ( լսել) WUUST-ər)), քաղաք Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում՝ Սևերն գետի ափերին, Բիրմինգհեմից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Գլոսթերից՝ 27 կիլոմետր դեպի հյուսիս։ Վուսթերշիր կոմսության վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 33 քառ.կմ տարածք։ 2021 թվականին անցկացված մարդահամարի տվյալնեով բնակչության թվաքանակը եղել է 103 872[1][2]։ Բնակչության միջին խտությունը կազմում է 2805 մարդ/կմ²[3]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Վուսթեր | |||
անգլ.՝ Worcester | |||
| |||
Վուսթերի տաճարը | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Համայնք | Worcester? | ||
Մակերես | 33 կմ² | ||
Բնակչություն | 93353 մարդ | ||
Խտություն | 2805 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01905 | ||
Պաշտոնական կայք | worcester.gov.uk | ||
| |||
Վուսթերը ղեկավարում է քաղաքային խորհորւդը՝ իր 35 պատգամավորներով։ Քաղաքի պաշտամունքային ամենամեծ կառույցը Վուսթերի տաճարն է (13-14-րդ դարեր)։
1651 թվականին Վուսթերի մոտ տեղի է ունեցել Անգլիայի քաղաքացիական պատերազմի վերջին՝ վճռորոշ ճակատամարտը, որի ընթացքում Օլիվեր Կրոմվելի նորովի կազմավորված բանակը ջախջախիչ պարտության է մատնել Չարլզ 2-րդ արքայի ռոյալիստական զորքին։
18-րդ դարի կեսերից ի վեր Վուսթերում է իր գործունեությունը ծավալում շքեղ հախճապակու արտադրությամբ հռչակված Royal Worcester Porcelain ընկերությունը։ Այստեղ է 1690 թվականին լույս տեսել աշխարհի ամենահին լրագիրը համարվող Berrow's Worcester Journal-ի առաջին համարը։
Վուսթերն ունի համալսարան, որը հիմնադրվել է 1946 թվականին, 1997 թվականին գիտական կոչումներ շնորհելու իրավունք ստացել, 2005 թվականին էլ ձեռք է բերել համալսարանական ամբողջական կարգավիճակ։