From Wikipedia, the free encyclopedia
Վոլֆգանգ Շոյբլե (գերմ.՝ Wolfgang Schäuble, սեպտեմբերի 18, 1942[1][2][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[4] - դեկտեմբերի 26, 2023[5], Օֆենբուրգ[5][4]), գերմանացի քաղաքական գործիչ «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսաակցության անդամ, 2005-2009 թվականներին եղել է ԳԴՀ Ներքին գործերի նախարար, 2009 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 24-ը՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆինանսների նախարար, 2017-2021 թվականներին Բունդեսթագի նախագահ[20], Բեռլինի պատվավոր քաղաքացի[21]։
Վոլֆգանգ Շոյբլեն ծնվել է Ֆրայբուրգում, քաղաքական գործչի ընտանիքում, մեծացել է իր երկու եղբայրների՝ Ֆրիդերի (1937–2011) և Թոմասի (1948–2013) հետ։ Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգի և Համբուրգի համալսարաններում սովորել է իրավունք և տնտեսագիտություն։ 1971 թվականի փետրվարին Ֆրայբուրգում ստացել է իր դոկտորական կոչումը։
1978-1984 թվականներին Օֆենբուրգի շրջանային դատարանում աշխատել է փաստաբան։
1984-1989 թվականներին եղել է հատուկ հանձնարարությունների գծով դաշնային նախարար, իսկ 1989-1991 թվականներին զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 1991-2000 թվականներին նա ղեկավարել է Բունդեսթագի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» խմբակցությունը, 1998-2000 թվականներին միաժամանակ եղել է նույն կուսակցության նախագահը։ Կուսակցության հաշիվներին ապօրինի նվիրատվությունների միջադեպի պատճառով ստիպված թողնել է այդ պաշտոնը, որը զբաղեցրել է Անգելա Մերկելը։
2009 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո Անգելա Մերկելի նոր կառավարությունում Վոլֆգանգ Շոյբլեն ստացել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2013 թվականի ամռան վերջին «Deutsche Welle» գերմանական մեդիաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է մնալ ԳՖՀ ֆինանսների նախարարի պաշտոնում ևս չորս տարի[22][23]։
1990 թվականին, որպես Գերմանիայի Ներքին գործերի նախարար ղեկավար, նա կարևոր դեր է խաղացել Արևմտյան և Արևելյան Գերմանիայի միավորման գործում։ Բանակցություններում Շոյբլեն գլխավորել է գերմանական պատվիրակությունը, ԳԴՀ պատվիրակության ղեկավարն է Գյունտեր Քրաուզենը։ Օգոստոսի 31-ին նրանք ստորագրել են Գերմանիայի միավորման պայմանագիրը։ Հաջորդ տարի Բունդեսթագին ուղղված ուղերձում Շոյբլեն կոչ է արել մայրաքաղաքը տեղափոխել Բեռլին։
1990 թվականին մահափորձի հետևանքով Վոլֆգանգ Շոյբլենը հրազենային լուրջ վնասվածքներ է ստացել։ Մահափորձը կատարվել է Բունդեսթագի նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Օպենաու քաղաքում՝ հոգեկան հիվանդ թմրամոլ Դիտեր Կաուֆմանի կողմից։ Փամփուշտները, որոնք արձակվել են «Smith & Wesson.38» ատրճանակից, վնասել են Շոյբլենի ողնուղեղն ու և ծնոտը։ Նա շտապ վիրահատության է ենթարկվել Ֆրայբուրգի համալսարանական հիվանդանոցում։ Այդ ժամանակից նա գամված է մնացել հաշմանդամի սայլակին[24]։
Շոյբլեն ամուսնացել է 1969 թվականին, տնտեսագետ, ուսուցիչ Ինգեբորգ Հենսլեի հետ։ Նրանց ծնվել է չորս երեխա։
Վոլֆգանգ Շոյբլենը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, 81 տարեկան հասակում[25][26][27]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.