Վոլգայի վրա (նկար)
Նիկոլայ Դուբովսկու կտավներից / From Wikipedia, the free encyclopedia
«Վոլգայի վրա», ռուս նկարիչ Նիկոլայ Դուբովսկու (1859-1918) բնանկար, նկարիչն այն ավարտել է 1892 թվականին։ Պատկանում է Տրետյակովյան պատկերասրահին (ինվ․ 992)։ Չափսը՝ 141,5 × 190,5 սմ[1]։ Կտավի վրա պատկերված է Վոլգա լայն Ջրառատ գետը, որի մակերեսը տարածվում է դեպի հորիզոն և ընկալվում է որպես անծայրածիր ծով[2]։ «Վոլգայի վրա» կտավը, ինչպես նաև ավելի ուշ «Հայրենիք» (1905) կտավը, պատկանում է Նիկոլայ Դուբովսկու խոշոր ֆորմատի էպիկական ստեղծագործություններին[3]։
Վոլգայի վրա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլայ Դուբովսկոյ |
տարի | 1892 |
բարձրություն | 141,5 սանտիմետր |
լայնություն | 190,5 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Վոլգայի վրա» կտավը ներկայացվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 20-րդ ցուցահանդեսում[1], որը բացվել է 1892 թվականի փետրվարին՝ Սանկտ Պետերբուրգում, իսկ նույն թվականի ապրիլին տեղափոխվել է Մոսկվա[4]։ Դուբովսկու ստեղծագործությունը բարձր է գնահատվել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից։ Մասնավորապես, նկարիչ Իլյա Ռեպինը նրան անվանել է զարմանալի կատարելությամբ և լավագույն բանը ցուցահանդեսում[5][6]։ Նույն՝ 1892 թվականին նկարը հեղինակից ձեռք է բերել Պավել Տրետյակովը[1]։
Քննարկելով «Վոլգայի վրա» նկարը՝ գեղարվեստական քննադատ Վլադիմիր Սիզովը գրել է, «որ գետի մեծությունն ու հզորությունը հիանալի զգացվում է այդ անհաշտ ջրային մակերևույթում, հանգիստ ու հայելային, բայց՝ հզոր»[7][8]։ Արվեստաբան Ֆաինա Մալցևայի կարծիքով՝ «Վոլգայի վրա» կտավը Դուբովսկու լավագույն ստեղծագործությունն է[9], իսկ այդ կտավով ցուցադրվող «հսկայական տարածքի տպավորությունը» զգալի չափով ձեռք է բերվում «լույսի և գույնի նուրբ փոխազդեցության կոլորիտի միջոցներով»[10]։ Արվեստաբան Վիտալի Մանինը նշում էր Դուբովսկու գեղանկարչության նրբագեղությունը, որը ստեղծում է «ընդարձակ և արտասովոր հանգստի տպավորություն, կարծես՝ կանգ առած ժամանակի»[11]։