Վհուկների որս
From Wikipedia, the free encyclopedia
Վհուկների որս, կախարդության մեջ կասկածվող մարդկանց հետապնդում։
Վհուկների և կախարդների նկատմամբ քրեական հետապնդումը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, բայց Արևմտյան Եվրոպայում հատուկ մասշտաբի է հասել 15-րդ դարի վերջին - 17-րդ դարի կեսերին։
Կաթոլիկ երկրներում կախարդության գործերը երբեմն դատում էին եկեղեցական դատարանները՝ ինկվիզիցիան (սակայն, ֆրանսիական թույնների գործը լսվում էր հատուկ աշխարհիկ դատարանի կողմից՝ «Կրակի պալատ»)։ Բողոքական երկրներում նման դատավճիռները կայացվում էին բացառապես աշխարհիկ դատարանների կողմից (ինչպես, օրինակ, հայտնի Սալեմի գործը)։ Եղել են նաև կախարդության մեջ կասկածվողների լինչի համատարած դեպքեր։ Կախարդության դեպքերի հետաքննության ժամանակ հաճախ կիրառվել է խոշտանգումներ (ինչպես այն ժամանակվա մյուս քրեական գործերում), իսկ դատապարտվածները հաճախ դատապարտվել են մահապատժի։
Որպես դարձվածքաբանական միավոր՝ «վհուկների որսը» նշանակում է այլախոհների, անառարկելի մարդկանց, գաղափարական կամ քաղաքական հակառակորդների և այլնի հետապնդումը՝ հասցված անհեթեթության աստիճանի[1]։