Վորոբյով Վլադիմիր Պետրովիչ (հունիսի 15 (27), 1876, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1937(1937-09-30), Խարկով, ԽՍՀՄ), խորհրդային անատոմ, Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1934)։
Արագ փաստեր Վլադիմիր Վորոբյով, Ծնվել է ...
Փակել
1903 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1917 թվականից՝ նույն ֆակուլտետի (1921 թվականից՝ Խարկովի բժշկական ինստիտուտի) պրոֆեսոր, միաժամանակ եղել է Ուկրաինական փորձառական բժշկագիտության ինստիտուտի գիտական ղեկավար։ 1919 թվականից 1921 թվականներին աշխատել է Բուլղարիայում։ Սոֆիայի բժշկական ակադեմիայում նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է անատոմիայի ամբիոն (որն այժմ կոչվում է Վորոբյովի անվամբ)։ Զբաղվել է հիմնականում նյարդային համակարգի անատոմիայի հարցերով։ Բ․ Զբարսկու հետ առաջարկել են զմռսման նոր մեթոդ, 1924 թվականին զմռսել են Վ. Ի․ Լենինի մարմինը։ Խարկովում Վորոբյովը կազմակերպել է մարդու ձևավորման (կազմավորման) աշխարհում միակ թանգարանը։ Հեղինակ է «Մարդու անատոմիայի ատլաս»-ի (հրատարակվել է 1938 թվականից 1942 թվականներին)։ Սահմանվել է Վորոբյովի անվան մրցանակ նորմալ անատոմիայի բնագավառի լավագույն աշխատանքի համար։ Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակ (1927)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 498)։ |