Վլադիմիր Խվոստով
Վլադիմիր Միխայլովիչ Խվոստով (ռուս / From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Միխայլովիչ Խվոստով (ռուս.՝ Владимир Михайлович Хвостов, հունիսի 11 (24), 1905[1] կամ հունիսի 24, 1905(1905-06-24)[1], Կազան, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1972(1972-03-09)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964), ԳԴՀ (Արևելյան Գերմանիա) և Սերբիայի ԳԱ անդամ։
Եղել է ԽՍՀՄ արտգործմինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցի տնօրեն (1945), ԽՄԿԿ Կենտկոմին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ (1946-1954), ԽՍՀՄ արտգործմինիստրության վարչության պետ և կոլեգիայի անդամ (1946-1957)։ 1959-1967 թթ.-ին՝ ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, 1967-1971 թթ.-ին՝ ԽՍՀՄ մանկավարժական ակադեմիայի պրեզիդենտ։
Հեղինակ է «Դիվանագիտության պատմության» (2 հրատարակչությամբ, 1963) 2-րդ հատորի, խմբագիր և հեղինակակից է «ԽՍՀՄ արտաքին քաղաքականություն» (մաս 1-2, 1966-1971) աշխատության։ «Դիվանագիտական բառարան»-ի (1-3 հրատարակչությամբ) խմբագիրներից է։ Եղել է «Սովետական պատմական հանրագիտարան»-ի գլխավոր խմբագրության անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946)։ Իր աշխատություններում Խվոստովն անդրադարձել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի տարբեր հարցերի, մասնավորապես Հայկական հարցի պատմությանը։ Բեռլինի դաշնագիրը (1878) նա դիտում էր որպես կապիտալիստական պետությունների դիվանագիտական խաղ, որը ճակատագրական նշանակություն ունեցավ արևմտահայերի համար՝ նրանց դատապարտելով ֆիզիկական բնաջնջման։