Վիքիպեդիա:Նախագիծ:Շքանշանների շնորհում
From Wikipedia, the free encyclopedia
Այս էջը նախատեսված է մասնակիցների խրախուսման և շքանշաններով պարգևատրելու համար։ Մասնակիցներին այս էջում կառաջարկվի զարգացնել զանազան թեմատիկայով հոդվածներ, ինչի համար մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան շքանշաններով։
Ստորև բերված են շնորհվող շքանշանները։ Մասնակցի ներդրումը պետք է լինի էական (հավաքի առնվազն 20 միավոր) և բավարարի Վիքիստանդարտներին։ Մասնավորապես, հոդվածները պետք է պարունակեն նույն արտաքին հղումները, ինչ մայր հոդվածները։ Հոդվածների միավորները կնշվեն բաժինների դիմաց, իսկ միանման հոդվածների դեպքում այն կնշվի բաժնի տակ։
Մեկ շքանշանի ձեռքբերման համար կարող եք աշխատել նույն ոճի տարբեր հոդվածների վրա։ Օրինակ կարելի է խմբագրել Հարիսոն Ֆորդ և Անջելինա Ջոլի հոդվածների տարբեր մասեր։ Խորհուրդ է տրվում նախապես ենթավերնագրերի անվան տակ այս էջում ստորագրել, որ խառնաշփոթ չստացվի։