Վիքիպեդիայի գրաքննություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայի գրաքննություն, պետական մակարդակով, տարբեր երկրներում, տարբեր ձևով արտահայտված գրաքննություն է։ Կիրառվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամ երկրներից չորսում՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Վիքիպեդիայի գրաքննությունը կիրառվում է նաև Իրանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Թայլանդում, Թունիսում, Թուրքիայում[1] և Ուզբեկստանում։
Որոշ դեպքերում համատարած համացանցային գրաքննություն է կիրառվում, որը ներառում է Վիքիպեդիայի ողջ բովանդակությունը։ Մյուս դեպքերում կիրառվում են միջոցառումներ կանխելու համար կոնկրետ բովանդակության դիտումը։