2013 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անց է կացվում ամեն տարի սեպտեմբերին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են պատմամշակութային հուշարձաններ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
Հայաստանի Հանրապետության 23.460 պետական հուշարձանները ընդգրկված են ցուցակներում՝ ըստ բնակավայրերի։ Գտի՛ր քեզ անհրաժեշտ ցուցակը սեղմելով համապատասխան մարզի վրա։
Արցախի Հանրապետություն
Արցախի շրջաններից միայն Մարտակերտի շրջանի հուշարձաններն են այս պահին Հայերեն Վիքիպեդիայում, մնացածը կտեղադրվել շուտով։ Սեղմե՜ք քարտեզի վրա, ցանկը բացելու համար։
Հաճախ տրվող հարցեր
Լուսանկարելու և բեռնելու մասին
Կարելի՞ է նկարել սիրողական ֆոտոապարատով — Այո։ Կարելի է նույնիսկ նկարել բջջային հեռախոսով։ Սակայն փորձիր ստանալ հնարավորինս որակյալ լուսանկարներ, ծանոթացիր լուսանկարչության ամենապարզ կանոններին, դրանք կօգնեն քեզ ստանալ ավելի լավ արդյունք։
Ես չգիտեմ ինչպես լուսանկար բեռնել Վիքիպահեստ նախագծում, կարո՞ղ եմ ուղարկել ձեզ, դուք տեղադրեք — Ոչ, լուսանկարը պետք է տեղադրես ինքդ։ Դժվարության դեպքում մենք կարող ենք օգնել քեզ։ Այնպես որ կապվիր մեզ հետ ցանկացած խնդրի կամ հարցի դեպքում։ Դու կարող ես նաև այցելել վորքշոփների, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվելու են Երևանում և Երևանից դուրս (հետևիր այս էջին մանրամասների համար)։
Կարելի՞ է նկարել մեկից ավել լուսանկար — Բա իհարկե, կարելի է։ Նկարիր որքան կարող ես, և բեռնիր Վիքիպահեստ։ Մենք կոչ ենք անում մրցույթի մասնակիցներին լուսնկարել հնարավորինս շատ հուշարձաններ ու փորձել ստանալ հնարավորինս բարձր որակ։
Կարելի՞ է բեռնել լուսանկար, որը ստեղծվել է մի քանի տարի առաջ — Այո, միանշանակ։ Ավելին, եթե դու լուսանկարել ես հուշարձան, որը չի պահպանվել կամ նույնությամբ չի պահպանվել, կարող ես հավակնել հատուկ մրցանակի։
Պարտադի՞ր է լուսանկարները լինեն իմ շրջանից։ -Իհարկե ոչ։ Կարող եք լուսանկարել Հայաստանի ցանկացած հուշարձան։
Հուշարձանների ցանկերի մասին
Ի՞նչ անեմ, եթե անճշտություն կամ բացթողում եմ գտել հուշարձանների ցանկում — Կապվիր միջոցառման կազմակերպիչների հետ, նրանք կփորձեն շտկել թերությունները։
Որտե՞ղ են Արցախի հուշարձանների ցանկերը — Արցախի հուշարձանները ցավոք դեռ Հայերեն Վիքիպեդիայում տեղադրված չեն։ Մենք ամեն ինչ անում ենք մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու և Վիքիպեդիայում տեղադրելու համար։
Այլևայլ
Իսկ Սոցիալական կայքերում ձեզ կարո՞ղ եմ գտնել — Մենք չենք խրախուսում Ֆեյսբուք օգտագործելը, սակայն եթե դու Ֆեյսբուքի օգտատեր ես, կարող ես միանալ մրցույթի միջոցառման էջին։ Իսկ Թվիթթերում կարելի է հետևել #wikilovesmonuments երկարաշունչ թեգին։
Գործընկերներ և աջակիցներ
Մրցույթի Հայաստանյան կազմակերպիչներին աջակցում էին