Վիքիպեդիա:Հեղինակային իրավունքներ
From Wikipedia, the free encyclopedia
Հայերեն Վիքիպեդիա մասնակիցների գործողությունները հեղինակային իրավունքների պահպանման ոլորտում պետք է համաձայնեցվեն՝
- Օգտագործման պայմաններով, որոնք սահմանված են Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից,
- Attribution-Share Alike License 3.0 (CC-BY-SA-3.0)[1] և GNU Free Documentation License (GFDL)[2] արտոնագրերով;
- ԱՄՆ-ում գործող հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ[3], որտեղ գտնվում են Վիքիպեդիայի սերվերները,
- այն պետության օրենսդրությամբ, որին հնարավոր է «դիմել պահպանության խնդրանքով»[4][5][6][7][8][9]:
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։ |
|
CC-BY-SA-3.0 և GFDL արտոնագրերը, որոնցով հրապարակվում և տարածվում են Հայերեն Վիքիպեդիայի տեքստային նյութերը, թույլ են տալիս դրանց տարածումը, փոփոխությունը և օգտագործումը ցանկացած (այդ թվում առևտրային) նպատակներով, պայմանով, որ արտոնագրերը մնում են ուժի մեջ, և նշվում է հղում՝ Վիքիպեդիան որպես աղբյուր։ Վիքիպեդիայում բացակայում են անփոփոխ բաժինները, ինչպես նաև ներածական և եզրափակիչ տեքստերը:
Համաձայն Բեռնի կոնվենցիան գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին[Ն 1]՝ հեղինակային իրավունքը տարածվում է լռելյայն: Դա նշանակում է, որ նույնիսկ եթե ստեղծագործությունները չեն դրոշմվել հեղինակային իրավունքի պահպանության նշանով, ապա կարող են լինել հեղինակային իրավունքի օբյեկտ։