From Wikipedia, the free encyclopedia
«Վիքին սիրում է հուշարձաններ» (անգլ.՝ Wiki Loves Monuments), ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ, որն անցկացվում է սեպտեմբեր ամսին։ Մասնակիցները լուսանկարում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և ապա դրանք բեռնում Վիքիպահեստ։ Նպատակը մասնակից երկրներում ճարտարապետական հուշարձանների նկատմամբ հետաքրքրության հրավիրումն է։
Վիքին սիրում է հուշարձաններ | |
---|---|
2019 թվականին «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին մասնակցող երկրներ | |
Տեսակ | լուսանկարչական մրցույթ |
Հաճախականություն | Ամենամյա |
Երկիր | Իտալիա և Նիդերլանդներ |
Վայր | Ամբողջ աշխարհ |
Առաջինը | 2010 |
Վերջինը | 2018 |
Մասնակիցներ | լուսանկարիչներ |
wikilovesmonuments.org(անգլ.) | |
Wiki Loves Monuments Վիքիպահեստում |
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2010 թվականին Նիդերլանդներում։ Հաջորդ տարի մրցույթն անցկացվել է եվրոպական ևս մի քանի երկրներում, և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ այն ճանաչվել է ամենաշատ մասնակիցներով աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ[1]։ 2012 թվականին մրցույթն ընդլայնվել է Եվրոպայի սահմաններից դուրս․ այդ թվականին մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ 35 երկրից[2]։
2012-ին մրցույթը Գինեսի գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.