Վիքինախագիծ:Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին 2023
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին (անգլ.՝ Wikipedia Pages Wanting Photos, WPWP) ամենամյա միջազգային արշավ է, որի ժամանակ ողջ աշխարհի Վիքիխմբագիրները լուսանկարներ են ավելացնում Վիքիպեդիայի հոդվածներում, որոնցում լուսանկար չկա: Նպատակը Վիքիմեդիայի լուսանկարչական տարբեր մրցույթներից, Վիքիմեդիա համայնքի կողմից կազմակերպված ֆոտոարշավներից հավաքված թվային մեդիա ֆայլերի (ֆոտո, ձայնագրություն, տեսագրություն) օգտագործման խթանումն է: Լուսանկարներն օգնում են ավելի լավ ընկալել նյութը, գրավել ընթերցողի ուշադրությունը, նկարազարդում են բովանդակությունը և հոդվածն ավելի ուսուցանող ու գրավիչ են դարձնում ընթերցողների համար:
Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին 2023 |
Վիքիպահեստում վերբեռնված միլիոնավոր լուսանկարներից համեմատաբար քչերն են օգտագործվել Վիքիպեդիայի հոդվածներում: Սա հսկայական բաց է, որը վերացնելու նպատակ ունի այս նախագիծը: