From Wikipedia, the free encyclopedia
Վիոլետ Շաբո (ֆր.՝ Violette Szabo, հունիսի 26, 1921[1], Լևալլուա Պերե - փետրվարի 5, 1945[1], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), բրիտանական գաղտնի կառավարական ծառայության ֆրանսիական հետախույզ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շրջափակման մեջ գտնվող Եվրոպայի երկրներում Դիմադրության շարժման աջակցող՝ Հատուկ գործողությունների կառավարում (SOE)[3]:
Վիոլետ Շաբո ֆր.՝ Violette Bushell | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1921[1] |
Ծննդավայր | Լևալլուա Պերե |
Մահացել է | փետրվարի 5, 1945[1] (23 տարեկան) |
Մահվան վայր | Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հետախույզ, Հատուկ գործողությունների գործակալ և Դիմադրության մարտիկ |
Աշխատավայր | Հատուկ գործողությունների ղեկավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Violette Szabo Վիքիպահեստում |
Ծնվել է Փարիզում, եղել է անգլիացու և ֆրանսուհու դուստր։ Մեծացել է Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ բնակվել է Բրիքստոնում։ 1940 թվականին ամուսնացել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի սպա Էթիեն Շաբոյի հետ։ 1942 թվականի հունիսին ծնվել է նրանց դուստր Տանյան, իսկ հոկտեմբերին Էթիենն Էլ Ալամեյնի երկրորդ ճակատամարտի ժամանակ զոհվել է։
Դառնալով «SOE»-ի (Մեծ Բրիտանիայի Հատուկ գործողությունների վարչություն) գործակալ՝ 1944 թվականի ապրիլի 6-ին առաջին անգամ սուրհանդակ Ֆիլիպ Լևերի հետ ուղարկվել է շրջափակված Ֆրանսիայի տարածք, որպեսզի կապ հաստատի տեղի Դիմադրության շարժման հետ։
Ապրիլի 30-ին վերադարձել է Անգլիա և 1944 թվականի հունիսի 7-8-ը կրկին ուղարկվել է Ֆրանսիա՝ Լիմոժի շրջաններում Դիմադրության շարժման հետ կապ հաստատելու առաքելությամբ։
Հունիսի 10-ին Սալոն լա Տուրի պաշարման ժամանակ ձերբակալվել է «ՍՍ Ռայխ տանկային 2-րդ դիվիզիա» զինվորների կողմից (այդ նույն օրը տեղի է ունեցել նաև Օրադուր սյուր Գլանի մարտը)։ Դիմադրությունը պլանավորել էր ազատել Շաբոյին, բայց դա իրագերծելուն խանգարում է նրան Փարիզ ուղարկելը։ Ազատազրկումն անցկացրել է գերմանական մի քանի համակենտրոնացման ճամբարներում, այդ թվում՝ Ռավենսբրյուկում, որտեղ 1945 թվականի փետրվարի 5-ին SOE հետախույզ 2 այլ կանանց հետ միասին գնդակահարվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.