From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Շեյման (բելառուս․՝ Віктар Уладзіміравіч Шэйман, մայիսի 26, 1958, Saltaniški, Hirkaŭski Sieĺsaviet, Voranava District, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսի պետական գործիչ։
Վիկտոր Շեյման | |
Կրթություն՝ | Բլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոց և Ministry of the Interior Academy of the Republic of Belarus? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 26, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Saltaniški, Hirkaŭski Sieĺsaviet, Voranava District, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Ավարտել է Բլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարության կարմիր դրոշի դպրոցը և Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիան՝ «Իրավագիտության» աստիճանով։
Զինվորական ծառայությունն անցել է օդային ուժերում։ Մասնակցել է մարտական գործողություններին Աֆղանստանում։ 1990 թվականին Բրեստի մարզի թիվ 105 ընտրատարածքից ընտրվել է Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության XII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է մայոր, օդադեսանտային միավորման 38-րդ առանձին գվարդիական շարժական Վիեննական կարմիր օդադեսանտային բրիգադի հրամանատարի տեղակալ։
1990-1994 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր, Գերագույն խորհրդի Ազգային անվտանգության, պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի քարտուղար։
1994 թվականից Ալեքսանդր Լուկաշենկոյի ակտիվ կողմնակիցն է։
1994 թվականի օգոստոսի 5-ին Նախագահի թիվ 24 հրամանագրով ստեղծվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Նույն օրը Նախագահի թիվ 25 հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար։
1994 թվականի օգոստոսի 10-ին Նախագահի թիվ 39 հրամանով ստեղծվել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան։ Այդ նույն հրամանագրով մտել է կոլեգիայի կազմ։
1994 թվականի օգոստոսի 12-ին Նախագահի թիվ 47 հրամանագրով հաստատվել է ներքին գործերի նախարարության կոլեգիան, ընդգրկվել կոլեգիայի կազմում։ 1995 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր կատարել է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարի պարտականությունները (ներքին գործերի նախարար Յուրի Զախարենկոյի` պաշտոնից ազատվելուց հետո)[1]։
1995 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2000 թվականի նոյեմբերի 27-ը[2] եղել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի Ազգային անվտանգության հարցերով օգնական։
2000 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2004 թվականի նոյեմբերի 29-ը՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ։
2004 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2006 թվականի հունվարի 4-ը՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2005 թվականի դեկտեմբերի 23-ին դարձել է Ա. Լուկաշենկոյի` որպես նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խմբի ղեկավար և 2006 թվականի նախագահական ընտրություններում նրա նախընտրական շտաբի պետ։
2006 թվականի մարտի 20-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար։
Բելառուսա-վենեսուելական բարձր մակարդակի համատեղ հանձնաժողովի համանախագահ է[3]։
2008 թվականի հուլիսի 8-ին Բելառուսի նախագահի թիվ 368 հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։
Պաշտոնանկության նախօրեին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ քննարկում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Վ. Շեյմանի պաշտոնանկության հարցը՝ Մինսկում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատճառով[4]։
2009 թվականի հունվարին Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Վիկենտի Կլյուչնիկը հայտարարել էր, որ Վիկտոր Շեյմանը նշանակվել է Բելառուսի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնական[5]։
2013 թվականի հունվարի 21-ին Բելառուսի Հանրապետության Նախագահի հրամանագրով Վիկտոր Շեյմանը նշանակել Է Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարիչ՝ նրան ազատելով Բելառուսի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնականի պաշտոնից։ Վերահսկում է բելառուսական նախագծերը Աֆրիկայում[6]։
Ունի 18 շքանշան և 86 մեդալ։
Հենց նրա հայցով է դատարանի որոշմամբ փակվել գլխավոր ընդդիմադիր «Ազատություն» թերթը։ Բելառուսի ընդդիմությունն ու միջազգային իրավապաշտպան կառույցները պնդում են, որ հենց նա է ժամանակին եղել այսպես կոչված «մահվան էսկադրոնների» կազմակերպիչը, որոնց վերագրվում են կազմակերպված հանցավորության առաջնորդների, ընդդիմության ղեկավարների և ռուսական ՌՀՀ հեռուստաալիքի օպերատոր Դմիտրի Զավադսկու սպանությունները[16]։ 2006 թվականի ապրիլին Վիկտոր Շեյմանին արգելվել է մուտք գործել ԱՄՆ և Եվրոպական միության երկրներ։ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում սեփականության և ակտիվների արգելափակում։
2018 թվականի հոկտեմբերին Վիկտոր Շեյմանը պատժամիջոցների տակ էր և՛ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում[17]։ Մինչև 2019 թվականի հունիսը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները երկարաձգելու առիթ է հանդիսացել Բելառուսում ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտելը, որը վերագրվում է իշխանության որոշ ներկայացուցիչների (այդ թվում՝ Վիկտոր Շեյմանին)։ Ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է Վիկտոր Շեյմանի նկատմամբ պատժամիջոցները, ինչը նախատեսում է ԵՄ տարածք մուտքի արգելք և բանկային հաշիվների արգելափակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.