From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Նուար (ֆր.՝ Victor Noir, իսկական անունը Իվան Սալմոն (ֆր.՝ Yvan Salmon), հուլիսի 27, 1848[1], Ատինյի - հունվարի 10, 1870[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի լրագրող, որը հայտնի է դարձել մահվանից հետո՝ դրա քաղաքական շահարկումներով։
Վիկտոր Նուար ֆր.՝ Victor Noir | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1848[1] |
Ծննդավայր | Ատինյի |
Մահացել է | հունվարի 10, 1870[2][3][4][…] (21 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Grave of Victor Noir և Neuilly-sur-Seine Old Communal Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Մարսելյեզ |
Victor Noir Վիքիպահեստում |
Ծնվել է կաթոլիկություն ընդունած հրեա կոշկակարի ընտանիքում։ Լրագրող է աշխատել Մարսելյեզ թերթում (ֆր.՝ La Marseillaise), գրել է Վիկտոր Նուար գրական կեղծանունով։ Վիկտոր Նուարին 1870 թվականի հունվարի 10-ին սպանել է Պիեր Նապոլեոն Բոնապարտը՝ Նապոլեոն III-ի զարմիկը, երբ վերջինս՝ որպես լրագրող Պասկալ Գրուսեի մարտավկա, եկել է իր տուն։
Վիկտոր Նուարը լրագրող Ուլրիկ դե Ֆոնվալի ուղեկցությամբ չներկայանալով արքայազնի մարտավկաներին, ինչպես պահանջում էր ավանդույթը, եկել են Պիեր Բոնապարտի տուն և զինվելով ատրճանակներով պահանջել են հանդիպում տանտիրոջ հետ։ Պիեր Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է ընդունել մարտահրավերը, հայտարարելով, որ չի մենամարտի Ռոշֆորի ծառաների հետ, և գերադասում է մարտահրավերը ստանալ իրենից։ Պասկալ Գրուսեն աշխատում էր ընդդիմադիր հրատարակիչ Անրի Դե Ռոշֆոր-Լյուսեի մոտ, որին արքայազնը համարում էր մամուլում իր դեմ տարվող քարոզչության հեղինակ։ Նուարը և դե Ֆոնվիլը քաշքշուկ են սկսել արքայազնի հետ։ Նուարը հարվածել է Պիեր Բոնապարտի դեմքին։ Արքայազնը հանել է ատրճանակը և գնդակահարել լրագրողին[5]։
Դատարանում դե Ֆոնվիլը փորձել է ապացուցել, որ արքայազնն է առաջինը հարվածել Նուարին, բայց դատարանը դա չի ընդունել և Պիեր Բոնապարտին արդարացրել է։ Ընդդիմադիրները այս իրադարձությունը փորձել են օգտագործել և հասարակության մեջ դժգոհություն ու վրդովմունք առաջացնել բոնապարտիստական իշխանության դեմ։ Նուարի թաղմանը՝ հունվարի 12-ին, 100000 մարդ է մասնակցել։ Հանրապետականները իրենց քաղաքացիական պարտքն են համարել մասնակցել թաղմանը[6]։
Նուարի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատան գլխավոր տեսարժանություններից մեկն է[7]։ Գերեզմանին քանդակագործ Ժյուլ Դալուի կերտած բրոնզե մահարձանն է, որը պատկերում է գետնով մեկ տարածված գնդակահարված Նուարին, որի կողքին ընկած է նրա գլանագլխարկը։ Արձանը դարձել է փարիզուհիների բեղմնավորության խորհրդանիշ։ Ըստ քաղաքային լեգենդի՝ եթե գլխարկի մեջ ծաղիկ դրվի, համբուրվի արձանի շրթունքները և շոշափվի արձանի բավականին ընդգծված առնանդամը, ապա հաջողություն կլինի սիրո հարցում կամ մեկ տարվա ընթացքում երեխա կծնվի։
2004 թվականին կանանց ուխտագնացությունը դադարեցնելու նպատակով գերեզմանը ցանկապատվել է, բայց բազմաթիվ բողոքներից և մամուլի քննադատական ելույթներից հետո ցանկապատը հանվել է[5][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.