Վիկտոր էմանուիլ II (մարտի 14, 1820(1820-03-14)[1][2][3][…], Թուրին, Province of Turin, Թուրին - հունվարի 9, 1878(1878-01-09)[1][2][4][…], Հռոմ, Իտալիա), Սարդինիայի թագավոր 1849-1861 թվականներին և միավորված Իտալիայի առաջին թագավորը 1861-1878 թվականներին։ Գահ է բարձրացել հոր՝ Կարլ Ալբերտի՝ գահից հրաժարվելուց հետո։ 1850 թվականի կառավարության մեջ է ընդգրկել Կավուրին, 1852 թվականին նշանակել կառավարության ղեկավար, պաշտպանել նրա բուրժուական բարեփոխումների ծրագիրը։
Արագ փաստեր Վիկտոր Էմանուիլ II իտալ.՝ Vittorio Emanuele II, Ծնվել է ...
Վիկտոր Էմանուիլ II
իտալ.՝ Vittorio Emanuele II |
---|
|
Ծնվել է | մարտի 14, 1820(1820-03-14)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Թուրին, Province of Turin, Թուրին |
---|
Մահացել է | հունվարի 9, 1878(1878-01-09)[1][2][4][…] (57 տարեկան) |
---|
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
---|
Գերեզման | Պանթեոն |
---|
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
---|
Կրոն | կաթոլիկություն |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, միապետ և գերիշխան |
---|
Ամուսին | Archduchess Adelaide of Austria? և Rosa Vercellana? |
---|
Ծնողներ | հայր՝ Կառլ Ալբերտ, մայր՝ Մարիա Թերեզա Տոսկանացի |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի արքա, King of Sardinia and Duke of Savoy? և Head of the House of Savoy? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Երեխաներ | Ումբերտո I, Princess Maria Clotilde of Savoy?, Amadeo I of Spain?, Prince Oddone, Duke of Montferrat?, Maria Pia of Savoy?, Donato Etna?, Carlo Alberto di Savoia-Carignano, Principe di Savoia?[2], Vittorio Emanuele di Savoia-Carignano?[2], Vittorio Emanuele di Savoia-Carignano, Principe di Savoia?[2], Vittoria Guerrieri?[2], Emmanuel Guerrieri de Mirafiori?[2], Emanuela Maria Alberta Vittoria di Roverbella?[2], Vittorio di Rho?[2] և Maria Pia di Rho?[2] |
---|
Ստորագրություն
|
Victor Emmanuel II of Italy Վիքիպահեստում |
Փակել
1859 թվականի ավստրո-իտալո-ֆրանսիական պատերազմում Վիկտոր Էմանուիլ II-ը Ջուզեպպե Գարիբալդիին նշանակել է կամավորական կորպուսի հրամանատար, բայց ձգտել է սահմանափակել գարիբալդիականների գործողությունները։ Օգտվելով հանրապետական-դեմոկրատական թևի թուլությունից, Վիկտոր էմանուիլ II-ին հաջողվել է Իտալիան միավորել միապետական հիման վրա՝ Սարդինական թագավորությանը միացնելով Կենտրոնական և Հարավային Իտալիայի պետությունները։