Վիկտոր Բուտ
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Անատոլևիչ Բուտ (հունվարի 13, 1967(1967-01-13), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, 2012 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է 25 տարվա ազատազրկման[1], զենքի ապօրինի առևտուր իրականացնելու և ահաբեկչությանն աջակցելու մտադրության համար[2][3][4]։ Դատարանը Բուտին մեղավոր է ճանաչել մեղադրանքի մի քանի կետով, այդ թվում «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր՝ ժողովրդի բանակ» կազմակերպությանը զենք վաճառելու նպատակով դավադրության մեջ, որը Ամերիկյան իշխանությունը համարել է ահաբեկչություն։ Ինքը՝ Բուտը, որը 2008 թվականի մարտի 6-ից ազատազրվել է, իր մեղքը չի ընդունել։
Վիկտոր Բուտ ռուս.՝ Виктор Анатольевич Бут | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1967(1967-01-13) (57 տարեկան) |
Ծննդավայր | Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Qazan Suvorov military school? և ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտ |
Մասնագիտություն | arms trafficker, ռազմական գործիչ և համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ |
Կուսակցություն | Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
Կայք | victorbout.ru |
![]() |
Արևմտյան լրատվամիջոցները Բուտին անվանում են «Զինագործ Բարոն» և «Մահավաճառ»[5][6]։ Որոշ ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ՝ «ԱՄՆ հատուկ ծառայությունները» նրան համարել են «աշխարհում զենքի խոշորագույն անօրինական առևտրականներից մեկը»[7]։
2012 թվականից մինչև 2022 թվականը Բուտը պահվել է Միացյալ Նահանգների Մարիոնում քրեակատարողական հիմնարկում (Ուիլյամսոն շրջան (Իլինոյս))։ 2022 թվականին նա ազատ է արձակվել ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիների (ռուսական իշխանությունների կողմից երկիր կանեփի յուղ ապօրինի բերելու համար) դիմաց բանտարկյալների փոխանակման արդյունքում։ Բուտը 10 տարի է ազատազրկված եղել` մինչև 2022 թվականի դեկտեմբերին ազատ արձակվելը։
Ռուսաստան վերադառնալուց հետո, 2022 թվականին Բուտը միացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը և կուսակցությունից առաջադրվել է պատգամավոր` Ուլյանովսկի մարզի Օրենսդիր ժողովում, 2023 թվականի հուլիսի 2-ին[8][9]։