From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Բաբարիկո (բելառուս․՝ Віктар Дзмітрыевіч Бабарыка; նոյեմբերի 9, 1963, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսցի բանկիր, հասարակական և քաղաքական գործիչ, որը 2020 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում, քաղբանտարկյալ, բարերար։ Ձերբակալվել է 2020 թվականի հունիսի 18-ին[1]։
Վիկտոր Բաբարիկո | |
Կրթություն՝ | ԲՊՀ մեխանիկա և մաթեմատիկայի ֆակուլտետ (1988) և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիա (1995) |
---|---|
Մասնագիտություն՝ | բանկիր, մեկենաս, արվեստի կոլեկցիոներ, մշակութային գործիչ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 9, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Բելառուս և ԽՍՀՄ |
Զավակներ | Eduard Babariko? |
Կայք՝ | babariko.vision |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Վիկտոր Դմիտրիևիչ Բաբարիկոն ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 9-ին Մինսկում։ 1981 թվականին ավարտել է Մինսկի թիվ 92 միջնակարգ դպրոցը։
1988 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Չորրորդ կուրսում հեռացվել է կոմերիտից և համալսարանից, ապա վերականգնվել[2]։
1995 թվականին ավարտել է Բելառուսի նախարարների կաբինետի կառավարման ակադեմիան։
2000 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեությունը սկսել է փոշի մետալուրգիայի Գիտական և արտադրական ընկերությունում, որտեղից 1995 թվականին հեռացել է արտաքին տնտեսական կապերի բաժնի պետի պաշտոնից։
1995 թվականի հունիսից սկսել է աշխատել «Օլիմպ» բանկում, որը 1997 թվականին վերակազմավորվել է «Բելգազպրոմբանկի»։ 2000 թվականի հուլիսին դարձել է «Բելգազպրոմբանկի» վարչության նախագահ։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2020 թվականի մայիսի 12-ը[3]։
2008 թվականին հիմնադրել է «Շանս» երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամը[4]։ Հիմնադրամը բարեգործական օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաների բուժման համար[5][6]։ 2018 թվականինին, Վիկտոր Բաբարիկոյի նախաձեռնությամբ, «Բելգազպրոմբանկը» ֆինանսավորեց Սվետլանա Ալեքսիևիչի հինգ հատորանոց գրքի 15,000 օրինակ տպագրությունը` դրանք բելառուսական գրադարաններին նվիրելու համար[7][8]։ Բացի այդ, նրա աջակցությամբ Բելառուս է վերադարձվել Ֆրանցիսկ Սկորինայի Աստվածաշնչի, Մարկ Շագալի[9], Խայիմ Սուտինի, Լեոն Բակստի բնօրինակները[10]։ Նախաձեռնեց «Ok16» մշակութային արվեստի տարածքի ստեղծումը[11][12], որը զբաղվում է թանգարանային, ցուցահանդեսային և թատերական և բեմական գործունեությամբ։
2020 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատը օգոստոսի 9-ին նշանակել Է Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման օրը[13]։ Մայիսի 12-ին Վիկտոր Բաբարիկոն առաջադրեց իր թեկնածությունը[14] և մայիսի 20-ին մեծությամբ երկրորդ նախաձեռնող խումբը գրանցեց 8904 մարդ[15]։
Բաբարիկոյի թեկնածությունը հրապարակավ պաշտպանել են Բելառուսի մշակույթի հայտնի գործիչներ՝ Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը (մայիսի 29)[16], ռեժիսոր Անդրեյ Կուրեյչիկը[17]։ Հունիսի 17-ին փիլիսոփա և մեթոդաբան Վլադիմիր Մացկևիչը, որը ընտրությունների բոյկոտի ակտիվ կողմնակից է, ստորագրեց Վիկտոր Բաբարիկոյին նախագահի թեկնածու առաջադրելու համար՝ ի համերաշխություն բոլոր նրանց, ովքեր հետապնդվել են ընտրարշավի ընթացքում, և որպես կոչ՝ միավորվելու Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի հակառակորդներին Վիկտոր Բաբարիկոյի շուրջ, որը դարձել է բելառուսական ընդդիմության փաստացի առաջնորդը[18]։ Բաբարիկոյի օգտին են արտահայտվել նաև 2010 թվականի ընտրություններում նախագահի երկու նախկին թեկնածուներ. հունիսի 13-ին նրան պաշտպանել Է Վլադիմիր Նեկլյաևը, հունիսի 15-ին՝ Անդրեյ Սաննիկովը[19]։
Մայիսի վերջին ինտերնետ-հարցումները Վիկտոր Բաբարիկոյին առաջին տեղն են տվել ձայների ավելի քան 50 %-ով[20][21][22]։ Նման սոցիոլոգիայի ֆոնին իշխանությունները կայքերում քվեարկությունները հավասարեցրել են համազգային ներկայացուցչական հարցումների, որոնց համար անհրաժեշտ է հավատարմագրում, որը ոչ մի լրատվամիջոց չունի, քաղաքական գործիչների ընտրական վարկանիշները երկրում չեն հրապարակվում 2016 թվականից[23]։
Մայիսի 31-ին Վիկտոր Բաբարիկոն ներկայացրեց «Արդար ընտրությունների մասին հռչակագիրը»[24][25]։
Բելառուսական օրենքներով թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն տրամադրել նրա աջակցության համար. նախաձեռնող խումբը նրանց հավաքել է մինչև հունիսի 6-ը[26]։ Հունիսի 9-ին Բաբարիկոն գերազանցել է Զենոն Պոզնյակի ռեկորդը՝ իր առաջադրման համար հավաքելով ավելի քան 230 հազար ստորագրություն[27]։ Հունիսի 19-ին թեկնածուի շտաբը հայտնել էր հավաքագրված 425 հազար ստորագրությունների մասին[28]։
Հունիսի 17-ին Բելառուսբանկ-ում արգելափակվել է Վիկտոր Բաբարիկոյի ընտրական հիմնադրամի հաշվեհամարը։ Շտաբի տվյալներով՝ այնտեղ արգելափակվել են ավելի քան 100 հազար բելառուսական ռուբլի (համարժեք է մոտավորապես 42 հազար ԱՄՆ դոլարի)[29]։
Հունիսի 20-ին Բաբարիկոյի շտաբը Բելառուսի ԿԸՀ է ներկայացրել թեկնածուի գրանցման փաստաթղթերի ամբողջ փաթեթը, այդ թվում՝ անհրաժեշտ ստորագրությունների քանակը[30]։
2020թ. հուլիսի 14-ին ԿԸՀ-ն մերժեց Բաբարիկոյին թեկնածու գրանցելու հարցում այն հիմքով, որ հռչակագրում արտացոլված չեն նրա փաստացի սեփականության և օգտագործման մեջ գտնվող նյութական միջոցները և անշարժ գույքը, ինչպես նաև նրա վերահսկողության տակ գտնվող մի շարք բելառուսական առևտրային կառույցների գործունեությունից ստացված եկամուտները։ Արշավի մասնակիցները հայտարարել են, որ Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան քննության կողմն է ընդունել առանց դատարանի որոշման և այդպիսով ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը[31][32]։
2020 թվականի հուլիսի 16-ին տեղի է ունեցել շտաբների ներկայացուցիչներ Սվետլանա Տիխանովսկայայի, Վիկտոր Բաբարիկոյի և Վալերի Ցեպկալոյի հանդիպումը։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չգրանցված քաղաքական գործիչների միասնական թեկնածուն կլինի Սվետլանա Տիխանովսկայան։ Եվ նրա ընտրվելու դեպքում կնշանակվեն կրկնակի ընտրություններ, որոնց կարող են մասնակցել այլընտրանքային թեկնածուներ, որոնք այս պահին գտնվում են մեկուսարանում[33][34]։
2020 թվականի հունիսի 11-ին Բելգազպրոմբանկում խուզարկություններ են սկսվել։ Ձերբակալվել է Բաբարիկո նախաձեռնող խմբի երեք անդամ, այդ թվում՝ Մոգիլևի մարզի հարցերով համակարգող Վլադիմիր Դուդարևը՝ Մոգիլևի նախկին փոխքաղաքապետը։ Հունիսի 12-ին Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեն հայտնել է Բելգազպրոմբանկի 15 նախկին և գործող աշխատակիցների ձերբակալման մասին։ Պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի կողմից հարուցվել է քրեական գործ՝ «Առանձնապես խոշոր չափերով հարկերի և գանձումների վճարումից խուսափելը» և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցներն առանձնապես խոշոր չափերով օրինականացնելը»։ Վիկտոր Բաբարիկոն նախ չի ունեցել դատավարական կարգավիճակ բաց քրեական գործի շրջանակներում, սակայն պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը հայտնել է, որ քննությունն ունի համոզիչ ապացույցներ Բաբարիկոյի՝ հակաիրավական գործունեությանը մասնակցության մասին, և որ ձերբակալվածների մեծ մասը համագործակցում է հետաքննության հետ, խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Ինքը՝ Բաբարիկոն, հայտարարել է, որ իր վրա ուղղակի կոմպրոմատ չկա, և որ քրեական գործը զուտ քաղաքական ենթատեքստ ունի. դա անուղղակիորեն հաստատել է ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնելով, որ պետական վերահսկողության կոմիտեին հանձնարարել է ստուգել Բելգազպրոմբանկի աշխատանքը[50][51][52]։ «Իրավական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության իրավաբանները հայտարարել են, որ ՊԵԿ-ի ղեկավարի, նախագահի և նրա մամուլի քարտուղարի հայտարարությունները հանցագործություններին մասնակցության և Բելգազպրոմբանկի գործով ձերբակալվածների մեղավորության մասին անթույլատրելի են և կոպտորեն խախտում են մարդու իրավունքները[53]։
2020 թվականի հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն՝ նախաձեռնող խմբի ղեկավար Էդուարդին ձերբակալել են, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվել է և ուղարկվել պետական անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարան[54][55]։ Առանցքային մեղադրանք. մի քանի տարվա ընթացքում Բելգազպրոմբանկի հաշիվներից Լատվիա Է դուրս բերվել ավելի քան 430 մլն դոլար, իսկ Բաբարիկոն եղել է հակաիրավական գործունեության անմիջական կազմակերպիչն ու ղեկավարը[56]։ Հունիսի 19-ից քրեական գործի հետաքննությունը վարում է պետական անվտանգության կոմիտեն, քանի որ նրա ֆիգուրանտների գործողությունները իրական սպառնալիք են ստեղծել ազգային անվտանգության շահերին[52][57]։ Հունիսի 20-ին Վիկտոր Բաբարիկոյին է մեղադրանք առաջադրվել, հունիսի 21-ին՝ Էդուարդին։ Երկու դեպքում էլ հոդվածները չեն հրապարակվում։ Երկուսն էլ կալանավորվել են ԿԳԲ քննչական մեկուսարանում[30][58]։
Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալությունն ու մինչև ընտրությունները թույլ չտալը մարդկանց մոտ դժգոհություն է առաջացրել, և նրանք սկսել են դուրս գալ բողոքի, նրա ազատ արձակման համար[59][60]։
2020 թվականի հունիսի 29-ին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Վիկտորին և Էդուարդ Բաբարիկոյին, ինչպես նաև Լուկաշենկոյի մի քանի այլ ձերբակալված ընդդիմախոսներին ճանաչել է խղճի բանտարկյալներ[61][62][63]։
2020 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ Վիկտոր Բաբարիկոյին մեղադրում են 243-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելը), 235-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով) և 431-րդ հոդվածի 2-րդ մասով (կրկնակի կամ խոշոր չափերով կաշառք տալը)[64]։ Հուլիսի 3-ին Մինսկի քաղաքային դատարանը փակ ռեժիմով քննել և մերժել է Վիկտոր Բաբարիկոյի բողոքը՝ նրան կալանքի տակ թողնելու Կենտրոնական շրջանի դատարանի որոշման դեմ[65]։
2020 թվականի հուլիսի 24-ին Գլխավոր դատախազությունը վերաորակավորել է մեղադրանքներից մեկը։ Քննության կարծիքով, Բաբարիկոյի գործողությունները առևտրային կառույցների ներկայացուցիչներից ավելի քան 28 մլն ռուբլի ընդհանուր գումարով ապօրինի դրամական պարգևներ ստանալու և դրանք Բելգազպրոմբանկ ԲԲԸ ղեկավարության շրջանում բաշխելու համար <...> վերաորակավորվել են 431-րդ հոդվածի 2-րդ մասից 430-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պաշտոնատար անձի կողմից կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափի նյութական արժեքների ընդունում[66]։ Մեղադրանքն այս հոդվածով նախատեսում է պատիժ հինգից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով՝ տուգանքով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով[67]։
Բաբարիկոն աջակցում է բելառուսական քաղաքական չեզոքությանը և այդ պատճառով հանդես է գալիս ՀԱՊԿ-ից Բելառուսի դուրս գալու օգտին[68]։ Լիբերալ հայացքներ ունի։ Կողմ է նախագահական լիազորությունների սահմանափակմանը երկու ժամկետներով։
Կինը՝ Մարինան, գլխավորում էր Շանս հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, մահացել է 2017 թվականի օգոստոսի 15-ին Մադեյրայում դայվինգի ժամանակ[69]։ Երեխաները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.