Վիկտորյա Վուդհալ
ամերիկացի հասարակական գործիչ, սուֆրաժիստ (1838-1927) / From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյա Վուդհալ (անգլ.՝ Victoria Woodhull, սեպտեմբերի 23, 1838(1838-09-23)[1][2][3], Հոմեր, Լիքինգ, Օհայո, ԱՄՆ[4] - հունիսի 9, 1927(1927-06-09)[1], Բրեդոն, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Վիկտորյա Կլաֆլին Վուդհալ, հետագայում` Վիկտորյա Վուդհալ Մարտին, ամերիկացի հասարակական, քաղաքական գործիչ, սուֆրաժիստ, ֆեմինիստ, բորսային միջնորդ, խմբագիր, լրագրող, կանանց ընտրական իրավունքներ տրամադրելու շարժման առաջնորդներից մեկը։ Վուդհալը, այսպես կոչված, «ազատ սեր» հասկացության ջատագով էր, որով նա հասկանում էր առանց կառավարության միջամտության ամուսնանալու, ամուսնալուծվելու և երեխաներ ունենալու ազատությունը[7]։ «Նրանք չեն կարող կանգնեցնել բարեփոխումների աճող ալիքը,- հաճախ ասել է նա:- Աշխարհը շարժվում է»[8]։ Նա եղել է կանանց իրավունքների և աշխատանքային օրենսդրության բարեփոխումների համար պայքարի ակտիվիստ, ինչպես նաև առաջին կինն էր, որը հիմնել է շաբաթաթերթ։ Միևնույն ժամանակ նա զբաղվել է սպիրիտուալիզմով և քարոզել բուսակերություն։
Վիկտորյա Վուդհալ անգլ.՝ Victoria California Claflin Woodhull Blood Martin | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1838(1838-09-23)[1][2][3] |
Ծննդավայր | Հոմեր, Լիքինգ, Օհայո, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 9, 1927(1927-06-09)[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բրեդոն, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Տյուկսբերի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բորսային միջնորդ, սուֆրաժիստ, խմբագիր, քաղաքական գործիչ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Ամուսին | Քենինգ Վուդհալ, James Blood?[5] և John Martin? |
Կուսակցություն | Equal Rights Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
Երեխաներ | Byron Woodhull? և Zula Maud Woodhull?[5] |
Ստորագրություն | |
Victoria Woodhull Վիքիպահեստում |