From Wikipedia, the free encyclopedia
Վիկկա (անգլ.՝ Wicca, ˈwɪkə), արևմտյան նորհեթանոսական կրոն, որի հիմքում ընկած է բնության պաշտամունքը[1]։ Այն տարածվել է 1954 թվականին Ջերալդ Գարդների շնորհիվ, որը պաշտոնաթող եղած անգլիացի պետական ծառայող էր, և այդ ժամանակ նա այդ կրոնն անվանեց կախարդություն (անգլ.՝ Witchcraft)։ Նա պնդում էր, որ կրոնը, որին ինքը հաղորդակից էր, հնագույն կախարդության ժամանակակից փրկված կրոնն է, որը գաղտնի գոյություն է ունեցել հարյուրամյակների ընթացքում՝ հիմքում ունենալով մինչքրիստոնեական եվրոպական հեթանոսությունը։ Գարդների պնդման ճշմարտացիությունը միանշանակ ապացուցված չէ, այդ իսկ պատճառով համարվում է, որ վիկկայական աստվածաբանությունը առաջ է եկել վաղ 1920-ական թվականներին։ Հետևորդների կարծիքով վիկկայի արմատները դարերի խորքում են՝ մինչպատմական Մայր երկրի և Մեծ աստվածուհու պաշտամունքում[2]։
Վիկկայականները (վիկկաններ) հիմնականում երկրպագում են Աստծուն[3] (ավադաբար եղջյուրավոր աստծուն) և Աստվածուհուն (ավանդաբար Եռակի աստվածուհուն), որոնք երբեմն հանդես են գալիս որպես բարձրագույն պանթեիստական Աստվածության մասեր, որը դրսևորում է իրեն տարբեր բազմաստվածային կերպարներում։ Վիկկայում հատուկ են ծիսական կախարդությունների կիրառումը, ազատ բարոյական նորմերը և Տարվա անիվի 8 տոների նշումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.