Վիլյամ թագավորի պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ թագավորի պատերազմ (անգլ.՝ King William's War), (1688–1697, հայտնի նաև որպես Երկրորդ Հնդկական պատերազմ,[Ն 1] Ջիան Բաուդոյնի պատերազմ[2], Կաստինի պատերազմ[3] կամ Առաջին միջեկեղեցական պատերազմ Ֆրանսիայում[4]) Իննամյա պատերազմի Հյուսիսային Ամերիկայի թատրոն էր (1688–97), հայտնի նաև որպես Մեծ Դաշինքի պատերազմ կամ Աուգսբուրգի պատերազմ։ Այն առաջին 6 գաղութային պատերազմներից է (տե՛ս չորրորդ Ֆրանսիական և Հնդկական պատերազները, Հայր Ռեյլի պատերազմը և Հայր Լե Լեթրուի պատերազմը) Նոր Ֆրանսիայի և Նոր Անգլիայի միջև իրենց դաշնակից երկրների հետ՝ նախքան Ֆրանսիայի մայրցամաքի տարածքները զիջելը Հյուսիսային Ամերիկայի արևելքում՝ Միսսիսսիպի գետի մոտ, 1763 թվականին։
Վիլյամ թագավորի պատերազմի համար Անգլիան և Ֆրանսիան մտածում էին ոչ միայն իրենց դիրքի թուլացման մասին Եվրոպայում, այլ նաև Հյուսիսային Ամերիկայում աջակցելու պատերազմին[5]։ Նոր Ֆրանսիան և Վաբանակի կոնֆեդերացիան կարողացան կանխել Անգլիայի առաջխաղացումը դեպի Աքադիա, որի սահմանը գծել էր Ֆրանսիան մինչև հյուսիսային Մեյնում Կեննեբեկ գետ[6]։:27[7][8] Ըստ 1697 թվականի Ռիսվիկի պայմանագրի պայմանների, որ արդեն ավարտվել էր Իննամյա պատերազմը, Ֆրանսիայի սահմանները և պահակակետերը, Անգլիայի և Նյու Յորքի տարածքները մեծ մասամբ մնացին անփոփոխ։
Պատերազմի առաջացման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ այն պայմանագրերն ու դաշնագրերը, որ հասել էին թագավոր Ֆիլիպի պատերազմի վերջում, (1675–1678) չէին պահպանվել[9]։ Դրան ավելացրած՝ անգլիացիներն անհանգստացած էին, որ հնդիկները կընդունեն ֆրանսիացիներին կամ հոլանդացիներից օգնություն կստանան։ Հնդիկները հարձակվեցին անգլիացիների վրա և խուճապի մատնեցին նրանց, արդյունքում ստացվեց այնպես, որ նրանք ֆրանսիացիների կողմից էին։ Ֆրանսիացիները այնքան լավ էին խաղում, որ նրանք կարծեցին, թե հնդիկները անգլիացիների հետ են աշխատում։ Բացի այն փաստից, որ անգլիացիները ընկալում էին հնդիկներին որպես իրենց հպատակ ժողովուրդ, չնայած հնդիկները չէին ցանկանում դա հաստատել, ի վերջո հանգեցրեց երկու հակամարտությունների, որոնցից մեկը Վիլյամ թագավորի պատերազմն էր[9]։