պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Կարվալյու (պորտ.՝ William Carvalho, ապրիլի 7, 1992[1][2][3], Լուանդա, Անգոլա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։
Կարվալյուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | William Silva de Carvalho | ||
Քաղաքացիությունը |
Պորտուգալիա Անգոլա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Լուանդա, Անգոլա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Բետիս | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 | Ալգիրան | ||
2004-2005 | Միրա Սինտրա | ||
2005-2011 | Սպորտինգ Լիսաբոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2018 | Սպորտինգ Լիսաբոն | 143 | (10) |
2011 | → Ֆատիմա | 13 | (3) |
2012-2013 | → Սերկլ Բրյուգե | 47 | (3) |
2018-ներկա | Ռեալ Բետիս | 32 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2007-2009 | Պորտուգալիա Մ17 | 25 | (5) |
2008-2010 | Պորտուգալիա Մ18 | 8 | (1) |
2010-2011 | Պորտուգալիա Մ19 | 9 | (2) |
2012 | Պորտուգալիա Մ20 | 3 | (0) |
2012-2015 | Պորտուգալիա Մ21 | 15 | (2) |
2013-ներկա | Պորտուգալիա | 57 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարվալյուն Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 3-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[6]։ Դրանից հետո նա 6 ամսվա վարձավճարով միացավ Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆատիմային[7], որի կազմում անցկացրեց 13 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ։
2012 թվականի հունվարին Կարվալյուն 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերկլ Բրյուգե[8]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հունվարի 14-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ ԱՀ Լյովենի դեմ խաղում[10]։ 2013 թվականի մայիսի 9-ին Կարվալյուն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Գենկի դեմ խաղում[11], որտեղ սակայն Սերկլ Բրյուգեն պարտվեց 2-0 հաշվով[12][13]։ Վարձավճարի ընթացքում պորտուգալացին անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2013-14 մրցաշրջանում Կարվալյուն վերադարձավ Սպորտինգ[14]։ Պորտուգալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Պորտուի դեմ խաղում[15][16]։ 2014 թվականի օգոստոսի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Ակադեմիկայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում և այս խաղում գոլային փոխանցում տալով Նանիին[18]։ 2015 թվականի մայիսի 31-ին Կարվալյուն խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բրագայի դեմ խաղում[19]՝ օգնելով Սպորտինգին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[20][21]։ 2014-15 մրցաշրջանում պորտուգալացին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[22]։
Սպորտինգ Լիսաբոնի ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Կարվալյուն անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 30-ին՝ Բելենենսիշի դեմ հանդիպման վերջին րոպեին պորտուգալացին խփեց հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին նա գոլի հեղինակ դարձավ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 7-ին Կարվալյուն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լեգիա Վարշավայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[26]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[27]։
2017-18 մրցաշրջանում Կարվալյուն դարձավ Սպորտինգի հիմնական ավագը։ 2018 թվականի հունվարի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և իրացրեց վերջին 11-մետրանոցը Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[28]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[29][30]։ Փետրվարի 11-ին պորտուգալացին գոլ խփեց Ֆեյրենսեի դեմ խաղում[31]։ Մայիսի 15-ին՝ Պորտուգալիայի առաջնությունում երրորդ տեղը գրավելուց հետո Կարվալյուն և նրա թիմակիցները հարձակման ենթարկվեցին և վնասվեցին ակումբի երկրպագուների կողմից[32][33][34]։ Չնայած այս իրադարձություններին ֆուտբոլիստները համաձայնվեցին խաղալ հաջորդ շաբաթ նշանակված Պորտուգալիայի գավաթի եզրափակչում[35][36], որում սակայն Սպորտինգը պարտվեց Ավեշին 2-1 հաշվով[37][38]։ Հարձակման պատճառով հունիսին Կարվալյուն մի շարք թիմակիցների հետ խզեց պայմանագիրը ակումբի հետ[39][40][41]։ Սպորտինգ Լիսաբոնի կազմում նա անցկացրեց 193 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[42]։
2019 թվականի հուլիսի 18-ին Կարվալյուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[46][47][48]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում[49][50]։
Կարվալյուն իրավասու էր ներկայացնել Անգոլան և Պորտուգալիան միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Պորտուգալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[51]։ Երբ նա հանդես էր գալիս Պորտուգալիայի Մ20 հավաքականի կազմում, Անգոլայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձեց հրավիրել նրան հավաքական, սակայն Կարվալյուն մերժեց առաջարկը[52]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[53], իսկ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային[54][55]։ Կարվալյուն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[56] և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[57][58][59]։
Պորտուգալիայի ազգային հավաքական Կարվալյուն առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերին՝ Շվեդիայի դեմ խաղերի համար[60][61]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[62][63]։ 2014 թվականին Կարվալյուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[64][65]՝ անցկացնելով 2 հանդիպում[66], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[67][68]։ 2016 թվականին Կարվալյուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը[69][70]՝ մասնակցելով 5 խաղի[71]։ Նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև առաջնության եզրափակչում[72], որտեղ Պորտուգալիան հաղթեց Ֆրանսիային ավելացված ժամանակում[73][74]։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Կարվալյուն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Լատվիայի դեմ խաղում[75][76]։ 2017 թվականին նա մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[77][78][79]՝ այստեղ անցկացնելով 3 հանդիպում[80]։ Պորտուգալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[81]՝ 3-րդ տեղի համար խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով Մեքսիկային[82][83]։ Օգոստոսի 31-ին Կարվալյուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆարերյան կղզիների դեմ խաղում[84][85]։
2018 թվականի մայիսին Կարվալյուն Ֆերնանդու Սանտուշի կողմից ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[86][87]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[88], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[89][90]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[91][92]։ 2019 թվականի հունիսին Կարվալյուն մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[93][94][95]՝ օգնելով Պորտուգալիային եզրափակչում 1-0 հաշվով հաղթելՆիդերլանդներին[96] և նվաճել գավաթը[97][98][99]։
2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ Լիսաբոն | 2010–11 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2013–14 | 29 | 4 | 1 | 0 | — | 3 | 0 | 33 | 4 | |||
2014–15 | 30 | 1 | 5 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 42 | 1 | ||
2015–16 | 27 | 2 | 3 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 36 | 3 | ||
2016–17 | 32 | 2 | 3 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 43 | 2 | ||
2017–18 | 24 | 1 | 1 | 0 | 9 | 0 | 4 | 0 | 38 | 1 | ||
Ընդհանուր | 143 | 10 | 13 | 1 | 27 | 0 | 10 | 0 | 193 | 11 | ||
Ֆատիմա (վարձավճար) | 2011–12 | Կամպեանատու | 13 | 3 | 0 | 0 | — | 13 | 3 | |||
Սերկլ Բրյուգե (վարձավճար) | 2011–12 | Պրո Լիգա | 20 | 1 | 0 | 0 | 20 | 1 | ||||
2012–13 | 28 | 2 | 4 | 0 | 32 | 2 | ||||||
Ընդհանուր | 48 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 52 | 3 | ||
Ռեալ Բետիս | 2018–19 | Լա Լիգա | 30 | 0 | 6 | 0 | 7 | 0 | — | 43 | 0 | |
2019–20 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Ընդհանուր | 32 | 0 | 6 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 45 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 236 | 16 | 23 | 1 | 34 | 0 | 10 | 0 | 303 | 17 |
2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 1 | 0 |
20143 | 10 | 0 |
20153 | 4 | 0 |
2016 | 14 | 1 |
2017 | 11 | 1 |
2018 | 13 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 57 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 13, 2016 | Էստադիո Ալգարվե, Ֆարո, Պորտուգալիա | Լատվիա | 2–1 | 4–1 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Օգոստոսի 31, 2017 | Էստադիո դո Բեսա, Պորտու, Պորտուգալիա | Ֆարերյան կղզիներ | 3–1 | 5–1 |
Սպորտինգ Լիսաբոն
Պորտուգալիա Մ21
Պորտուգալիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.