Վիլյամարտին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամարտին (իսպ.՝ Villamartín), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 210 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 570։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 92 կիլոմետր է։
Վիլյամարտին | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 167 մետր |
Մակերես | 210 կմ² |
Մասն է | Arcos de la Frontera notary district?[2], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[3] և Սիեռա դե Կադիս[4] |
![]() | |
![]() | |
![]() |
Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Վիլյամարտինի տեղում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում, ինչի վկայությունն են Ալբերտիի դոլմենը, նույնանուն ագարակում հայտնաբերված մեգալիթյան հուշարձանը[5]։ 1994 թվականին այն բլրի գագաթին, որի վրա քաղաքն է, հայտնաբերվել է տարտեսյան ժամանակների հնավայր՝ հին հռոմեական վիլլաներով, որոնց հետագայում մի կարճ ժամանակ տիրացել են վեստգոթերը, այնուհետև՝ մուսուլմանները։
Միջնադարից պահպանվել էր Մատրերա ամրոցը, որը անտեսված, անխնամ թողնվելու պատճառով 2013 թվականին փլվեց[6]։ Այդ ամրոցը Սևիլյայի թագավորության հարավային սահմանները ժամանակին պաշտպանել է Գրանադայից արշավող մուսուլմաններից։
Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1503 թվականի փետրվարի 4-ին։ 2003 թվականին մեծ շուքով տոնվել է նրա հիմնադրման 500-րդ տարեդարձը։
Seamless Wikipedia browsing. On steroids.