From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ I (գերմ.՝ Wilhelm, մարտի 22, 1797[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - մարտի 9, 1888[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] ), Պրուսիայի թագավոր 1861 թվականի հունվարի 2-ից և Գերմանիայի կայսր 1871 թվականի հունվարի 18-ից մինչև իր մահը՝ 1888 թվականին։ Հոհենցոլերնների ընտանիքի անգամ և միավորված Գերմանիայի առաջին ղեկավարը։ Նա դե ֆակտո Պրուսիայի ղեկավարն էր 1858 թվականից, երբ դարձավ իր եղբայր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի ռեգենտը և պաշտոնապես դարձավ թագավոր երեք տարի անց, երբ մահացավ եղբայրը։
Վիլհելմ I Հոհենցոլեռն գերմ.՝ Wilhelm I. | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1797[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 9, 1888[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | mausoleum of Charlottenburg Park[5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Գերմանական կայսրություն |
Կրոն | Prussian Union of Churches? |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Ավգուստա (Գերմանիայի կայսրուհի) |
Ծնողներ | հայր՝ Ֆրիդրիխ Վիհելմ III[1], մայր՝ Լուիզա |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանիայի կայսր և King of Prussia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր), Լուիզա Պրուսիացի և Agnes Dettman? |
Ստորագրություն | |
Wilhelm I of Germany Վիքիպահեստում |
Վիլհելմի կառավարության օրոք գլխավոր նախարարն էր Օտտո ֆոն Բիսմարկը, որի օգնությամբ Պրուսիան կարողացավ միավորել Գերմանիան և հիմնադրել Գերմանական կայսրություն։ Չնայած երկար ժամանակ նա պաշտպանում էր Բիսմարկին որպես գլխավոր նախարար, Վիլհելմը չէր կիսում Բիսմարկի որոշ գործողություններ, ներառյալ հակակաթոլիկությունը և ենթակաների նկատմամբ խստությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.