From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Ժոզեֆ Ֆրանց Ռիթթեր ֆոն Լեեբ (սեպտեմբերի 5, 1876[1], Լեխի Լանդսբերգ - ապրիլի 29, 1956[1], Ֆյուսեն, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա) գերմանացի ֆելդմարշալ է պատերազմի հանցագործ[2] Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցելու ընթացքում։ Լեեբը բարձր առաջադիմությամբ սպա էր Առաջին համաշխարհային պատերազմում և պարգևատրվել էր Մաքս Ժոզեֆի շքանշանով, որը նրան տալիս էր ազնվականի տիտղոս։ Ֆրանսիական ռազմագործողության ժամանակ նա եղել է Բանակային խումբ C-ի հրամանատարը և պատասխանատու էր Մաժինոյի գծի շրջանցման համար։
Վիլհելմ ֆոն Լեեբ գերմ.՝ Wilhelm Josef Franz Ritter von Leeb | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1876[1] |
Ծննդավայր | Լեխի Լանդսբերգ |
Մահացել է | ապրիլի 29, 1956[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ֆյուսեն, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա |
Գերեզման | Waldfriedhof Solln |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Wilhelm Ritter von Leeb Վիքիպահեստում |
Բարբարոսա ռազմագործողության ընթացքում Լեեբը եղել է Բանակային խումբ հյուսիսի հրամանատարը, Մերձբաթլյան երկրները նվաճելով հասավ Լենինգրադ (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) և պաշարեց քաղաքը։ Լեեբի զորամիավորումները բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են գործել ընդդեմ խաղաղ բնակչության և համագործակցել են ՍՍ-ի հետ, նախապես պլանավորած սպանում էին հրեա բնակչությանը։
Լեեբը օգտվել է Ադոլֆ Հիտլերի բարձրաստիճան սպաների կոռուպցիոն սխեմաներից՝ ստանալով թանկարժեք նվերներ 1941 թվականին և անշարժ գույք 1943 թվականին 638,000 ռայխսմարկ արժողությամբ։ Հաջորդ տարին նրան դատեցին Բարձր հրամանատարության դատավարությունով։ Նրան դատապարտեցին երեք տարվա ազատազրկման։
Լեեբը ծնվել է 1876 թվականին Լեխի Լանդսբերգում որպես Վիլհելմ Ժոզեֆ Ֆրանց Լեեբ կաթոլիկի ընտանիքում։ Վիլհելմը միացել է Բավարիայի բանակին 1895 թվականին և ծառայել է Չինաստանում։ 1907-ից 1913 թվականներին նա հաճախել է Բավարիայի պատերազմական ակադեմիա և ծառայել է գլխավոր շտաբում[3]։
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմ, Լեեբը միացավ Բավարական բանակին։ Նա ծառայեց Արևելյան ռազմաճակատում, որտեղ աչքի ընկավ Գորլից-Տարնով գրոհում, Պրզեմիս ամրոցի գրավման ժամանակ և Սերբիայի արշավանքում։ 1915 թվականին նա ստացավ Մաքս Ժոզեֆի ռազմական շքանշան, որը նրան տալիս էր ազնվականի կոչում։
Պատերազմից հետո Լեեբը մնաց Վայմարյան հանրապետության բանակ Ռայխսվերում։ Միչև Ադոլֆ Հիտլերի իշխանության գալը Լեեբը հանդիսանում էր բավարական ռազմական գոտու հրամանատարը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.