From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Ֆրիկ (մարտի 12, 1877[1][2][3][…], Alsenz, Donnersbergkreis, Ռայնլանդ Պֆալց[4] - հոկտեմբերի 16, 1946[1][2][3][…], Nuremberg Court Prison[5]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (ՆՍԳԲԿ) ղեկավարներից մեկը, փաստաբան, իրավունքի դոկտոր, կադրային ոստիկան, Գերմանիայի ներքին գործերի ռեյխ նախարար (1933-1943)։ Նյուրնբերգյան դատավարության արդյունքում ենթարկվել է մահապատժի։
Վիլհելմ Ֆրիկ | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, Ազատության գերմանական ազգային կուսակցություն և Մեծ գերմանական ազգային-սոցիալիստական ազգային շարժում |
---|---|
Կրթություն՝ | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Գյոթինգենի համալսարան |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | մարտի 12, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Alsenz, Donnersbergkreis, Ռայնլանդ Պֆալց[4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 16, 1946[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Nuremberg Court Prison[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է ուսուցչի ընտանիքում։
1901 թվականին դարձել է բաժնի պետ։
1923 թվականին եղել է Մյունխենի ոստիկանության քերական հետախուզության բաժնի պետը։ Այս պաշտոնում աջակցել է Ադոլֆ Հիտլերին և մասնակցել Գարեջրային հեղաշրջմանը։
1924 թվականին ընտրվել է ռայխստագի պատգամավոր, 1925-ին միացել է ՆՍԳԲԿ-ին և ռայխստագում գլխավորել կուսակցության խմբակցությունը։ 1930 թվականի հունվարի 23-ին նշանակվել է Թյուրինգիայի ներքին գործերի նախարար։
1932 թվականի փետրվարի 25-ին Հիտլերին նշանակել է Բրաունշվայգում կառավարական խորհրդական և կառավարության կցորդը այդ շրջանում, որը Հիտլերին հնարավորություն տվեց ստանալ գերմանական քաղաքացիություն և առաջադրվել 1932 թվականի գարնանը կայանալիքը նախագահական ընտրություններին։
Հիտլերի կազմած կոալիցիոն կառավարության նացիստ երեք անդամներից մեկն էր և 1933 թվականի հունվարի 30-ին նշանակվեց ներքին գործերի ռեյխ նախարար։ Նրա մասնակցությամբ փաստորեն վերացվեց ցամաքային դաշնային համակարգը, արգելվեց ԳՍԴԿ-ի գործունեությունը, ընդունվեցին Նյուրնբերգյան սկզբունքները, սահմանափակվեցին հրեաների իրավունքները։
1943 թվականի օգոստոսի 20-ին Ա. Հիտլերը Ֆրիկին ազատում է զբաղեցրած պաշտոնից, նա մնում է ռեյխ նախարար (առանց պորտֆելի)[6]։
1943—1945 թվականներին եղել է Բոհեմիայի և Մորավիի ռեյխ պրոտեկտորը։
1945 թվականի մայիսի 2-ին Վերին Բավարիայում՝ Շտարնբերգեր լճի մոտ ձերբակալվել է դաշնակիցների կողմից։
Որպես գլխավոր ռազմական հանցագործներից մեկը Նյուրնբերգում կանգնել է Միջազգային ռազմական տրիբունալի առաջ։ 1946 թվականի հոկտեմբերի 1-ին դատապարտվել է մահապատժի։ Նրա վերջին բառերն էին «Կե՛ցցե հավերժական Գերմանիան»[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.