From Wikipedia, the free encyclopedia
Վիլլի Ֆեռերո (իտալ.՝ Willy Ferrero, մայիսի 21, 1906[1][2], Պորտլենդ[3][1] - մարտի 23, 1954[3][1] կամ մարտի 24, 1954[4], Հռոմ, Իտալիա[3][1]), իտալացի դիրիժոր։
Վիլլի Ֆեռերո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1906[1][2] Պորտլենդ[3][1] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 23, 1954[3][1] (47 տարեկան) կամ մարտի 24, 1954[4] (47 տարեկան) Հռոմ, Իտալիա[3][1] |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Willy Ferrero Վիքիպահեստում |
Յոթ տարեկանում որպես հրաշամանուկ-դիրիժոր ելույթ է ունեցել Եվրոպայի երաժշտական կենտրոններում (1913 թվականին՝ Ռուսաստանում)։ 1924 թվականին ավարտել է Վիեննայի երաժշտության և բեմական արվեստի ակադեմիան։ Բնակություն հաստատելով Միլանում՝ հանդես է եկել որպես սիմֆոնիկ և օպերային հյուրախաղորդ-դիրիժոր (գլխավորապես Իտալիայում, 1935-1936 թթ., 1951 թվականին, 1952 թվականին՝ ԽՍՀՄ-ում, 1952 թվականին նաև Երևանում՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ)։ Ֆեռերոյի նվագացանկն ընդգրկել է տարբեր ոճի ստեղծագործություններ, այդ թվում՝ Անտոնին Դվորժակի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Պյոտր Չայկովսկու սիմֆոնիաները։
Նրա վառ անհատականությունը, դիրիժորական բացառիկ վարպետությունն առավելապես դրսևորվել են համեմատաբար փոքր, վիրտուոզային բնույթի երկերում (Դեբյուսիի «Տոնախմբություններ», Ռավելի «Բոլերո», Ռոսսինիի, Վերդիի օպերային նախերգանքները և այլն)։ Եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.