գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Վիլի Օրբան (գերմ.՝ Willi Orban, նոյեմբերի 3, 1992[1][2], Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի դեմ խաղում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Օրբանը Կայզերսլաուտերնի կազմում 2011 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Vilmos Tamás Orban | ||
Քաղաքացիությունը |
Գերմանիա Հունգարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 3, 1992[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ՌԲ Լայպցիգ | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2011 | Կայզերսլաուտերն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2013 | Կայզերսլաուտերն II | 35 | (7) |
2011-2015 | Կայզերսլաուտերն | 68 | (7) |
2015-ներկա | ՌԲ Լայպցիգ | 84 | (7) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | Գերմանիա Մ21 | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Օրբանը Կայզերսլաուտերնի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Բավարիայի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի նոյեմբերի 26-ին՝ Նյուրնբերգի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 12-ին՝ Յան Ռեգենսբուրգի դեմ խաղում[7]։ Կայզերսլաուտերնի առաջին թիմի կազմում Օրբանը անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի մայիսին Օրբանը տեղափոխվեց ՌԲ Լայպցիգ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2015 թվականի հուլիսի 25-ին՝ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի փետրվարի 19-ին՝ Ունիոն Բեռլինի դեմ խաղում[10]։ 2016 թվականի մարտի 13-ին՝ Մյունխեն 1860-ի դեմ խաղում Օրբանը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ՌԲ Լայպցիգի ավագի թևկապով[11]։ 2017 թվականի օգոստոսի 11-ին գերմանացին պաշտոնապես նշանակվեց ՌԲ Լայպցիգի ավագ գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլի կողմից[12]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի Մոնակոյի դեմ խաղում[13]։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[14][15]։
Օրբանը ծնվել է Գերմանիայում հունգարացի հորից ու լեհ մորից[4], և իրավասու է ներկայացնել այս 3 երկրները միջազգային ասպարեզում[16]։ Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Օրբանը անցկացրել է 2 հանդիպում՝ իր դեբյուտը նշելով 2014 թվականի նոյեմբերի 13-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[17]։
2018 թվականի ապրիլի 21-ի դրությամբ[18]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կայզերսլաուտերն II | 2011–12 | Ռեգիոնալլիգա | 23 | 3 | — | — | 23 | 3 | ||
2012–13 | 12 | 4 | — | — | 12 | 4 | ||||
Ընդհանուր | 35 | 7 | — | — | 35 | 7 | ||||
Կայզերսլաուտերն | 2011–12 | Բունդեսլիգա | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |
2012–13 | Բունդեսլիգա 2 | 7 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 9 | 1 | |
2013–14 | 28 | 2 | 4 | 1 | — | 32 | 3 | |||
2014–15 | 31 | 4 | 3 | 0 | — | 34 | 4 | |||
Ընդհանուր | 68 | 7 | 7 | 1 | 2 | 0 | 77 | 8 | ||
ՌԲ Լայպցիգ | 2015–16 | Բունդեսլիգա 2 | 32 | 1 | 1 | 0 | — | 33 | 1 | |
2016–17 | Բունդեսլիգա | 28 | 3 | 1 | 0 | — | 29 | 3 | ||
2017–18 | 24 | 3 | 2 | 0 | 9 | 1 | 35 | 4 | ||
Ընդհանուր | 84 | 7 | 4 | 0 | 9 | 1 | 97 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 187 | 21 | 11 | 1 | 11 | 1 | 209 | 23 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.