From Wikipedia, the free encyclopedia
Վիթեր (լատին․՝ Gazella), երկկճղակավոր կաթնասուն կենդանիների[1]։ Վիթերը նախ և առաջ տարածված են Աֆրիկայի սավաննաներում, ինչպես նաև Ասիայում։ Gazell բառը առաջացել է արաբերեն ghazal բառից։
Վիթ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Gazella
|
Վիթերը հանդիսանում են բարեկազմ և երակարաոտ կենդանիներ։ Նրանց մարմնի երկարությունը կախված տեսակից հասնում է 85-170 սմ, պոչի երկարությունը՝ 15-30 սմ, քաշը՝ 12-85 կգ։ Երկար ա բարակ ոտքերով, արագավազ, ոչ մեծ կենդանիներ են։ Եղջյուրները քնարաձև են, աչքերը՝ մեծ, ականջները՝ երկար, սրածայր։ Վիթերի բուրդը հանդիպում է մարմնի վերին մասում և գունավորված է դեղնամոխրագույնից շագանակագույն։ Մարմնի ներքին մասը՝ ինչպես կանոն սպիտակ է։ Շատ տեսակների մոտ հանդիպում են սև գծեր մարմնի վրա, որոնք վերևից ունեն ավելի բաց գույն։ Տեսակների մեծ մասի մոտ եղջյուրներ ունեն երկու սեռերն էլ, էգերի մոտ դրանք ավելի փոքր չափերի են և փխրուն են։ Միակ բացառությունը հանդիսանում է ջեյրան տեսակը, որի մոտ եղջյուրներ ունեն միայն արուները։ Եղջյուրների երկարությունը հասնում է 30 սմ-ի։
Վիթերի տարածվածությունը ընդգրկում է Աֆրիկան (բացառությամբ Մադագասկարը) և Ասիայի մեծ մասը։ Ձգվում է արաբական թերակղզիներից մինչև հյուսիսային Հնդկաստան և հյուսիսային Չինաստան։ Տարածված են Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի, Հյուսիս-Արևմտյան Հնդկաստանի անապատներում ու տափաստաններում, Կենտրոնակաև Ամերիկայում։ Խոտակեր են, ապրում են հոտերով, պոլիգամ են։ Նրանք տարածված են հիմանականում տափաստանային հատվածներում։ Որոշ տեսակներ մնում են անապատներում և կիսաանապատներում։
Վիթերի էգերը ապրում են վիթերի խմբերի հետ, մոտ 10-30 վիթերի հետ։ Որոշ խմբերի կենդանիների թիվը կարող է հասնել 100-ի, անգամ 1000-ի, որը հաճախ է հանդիպում աֆրիկական սավաննաներում։ Արուները մինչ իրենց խմբեր գտնելը ապրում են այլ խմբերի հետ։ Այնուհետև նրանք գտնում են ցանկացած էգի և պաշտապանում են նրան հակառակորդ արուներից։ Բոլոր վիթերը համարվում են արագ վազողներ, որոնց արագությունը հասնում է 50 կմ/ժամ։ Վիթ Թոմսոնը հայտնի է նրանով, որ կարող է հասնէլ 80 կմ/ժամ արագության։ Վիթերը խոտակեր կենդանիներ են, նրանք սնվում են խոտով և այլ բույսերով։
Հայտնի է մոտ 20 տեսակ։
Այծեղջուրների մի քանի տեսակներն ունեն արդյունագործական նշանակություն (օգտագործում են միսը, մորթին, եղջյուրները)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.