From Wikipedia, the free encyclopedia
Վիզա-ն (նախկինում Վիսա) 9 միջազգային երաժիշտներից կազմված խումբ է Լոս Անջելեսից, որը միավորում է դուդուկը, ուդը և ցնցման գործիքները ծանր ռոքի հետ։ «Վիզա»-ն մուտքի արտոնագիր է դեպի երաժշտական բազմազանության աշխարհ, կամուրջ՝ ժանրերի, տարատեսակ հնչյունների ու ռիթմերի միջև, այնպես ինչպես անձնագրում դաջված «վիզան» է կապում աշխարհագրական տարածքները։
Վիզա | |
---|---|
Վիզա | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Վիսա(2000–2009) |
Երկիր | ԱՄՆ Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Ժանրեր | ֆոլկ ռոք, ալտերնատիվ ռոք, էքսպերիմենտալ ռոք, ջիպսի պանք |
Գործունեություն | 2000-ներկա |
Լեյբլ | Serjical Strike Records, Architects of Melody Records |
Կապված | Սերժ Թանգյան, Scars on Broadway, Neurobox |
Կայք | VIZA |
Անդամներ | |
Կ'նուպ Տոմոպուլոս Օրբել Բաբայան Շանթ Բիսմեջյան Ալեքսան Խաչերյան Հիրամ Անտոնիո Ռոսարիո Քրիս Դանիել Անդրանիկ Կզրյան Ջիվան Գասպարյան II |
2000 թվականին ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար։ Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը՝ հայեր։ «Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս և մնացածը` պանիր։ Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսպանական։ Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը։ 6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց ևս մի գործիք՝ դուդուկ, որը հնչում է Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում։ - «Ռոքը բարձր են նվագում և ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն։ Վիզայի պատմության մեջ կարևոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանին[1], ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը։ «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ։ Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ։ 2010-ին Վիզան թողարկեց իր 5-րդ ալբոմը՝ «Made in Chernobyl»[2], որտեղ կրկին վեր է հանում սերն ու հավատարմությունը, պայքարում դավաճանության ու վատ բարքերի դեմ։ Ինչպես խմբի մենակատար Կնուպն ասաց, «մենք խոսում ենք հին հեքիաթների մասին, որոնք արդիական էին, երբ դեռ քաղաքականությունը մարդկանց չէր հետաքրքրում»։ Խումբն այժմ աշխատում է իր «Carnivalia» խորագրով ալբոմի վրա, որը նախատեսվում է լույս տեսնել 2011-ի ամռանը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.