ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Վերջին բնակիչը» (անգլ.՝ The Last Inhabitant), ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը՝ նկարահանված ըստ Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի[2] հիման վրա[3]: Ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ․ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ։
Երկիր | |
---|---|
Ժանր | պատերազմական դրամա |
Թվական | 2016 |
Լեզու | հայերեն,ադրբեջաներեն, ռուսերեն,ենթագրերը՝ անգլերեն |
Ռեժիսոր | Ջիվան Ավետիսյան |
Պրոդյուսեր | Մասիս Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան, Կյաստուտիս Դրազդաուսկաս |
Սցենարի հեղինակ | Ծովինար Խաչատրյան, Մասիս Բաղդասարյան |
Դերակատարներ | Ալեքսանդր Խաչատրյան Հոմայուն Էրշադի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենե Սոս Ջանիբեկյան |
Օպերատոր | բեմադրող օպերատոր՝ Տիգրան Խաչատուրյան |
Երաժշտություն | կոմպոզիտոր՝ Սերժ Թանկյան[1] երաժշտությունը ձայնագրվել է՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ) և «Հովեր» պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան) մասնակցությամբ, |
Մոնտաժ | Էյմանտաս Բելիկաս |
Կինոընկերություն | «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամ, Հայաստանի ազգային կինոկենտրոն և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուս |
Տևողություն | 82 |
IMDb | ID 5497824 |
«Վերջին բնակիչը» Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Հայաստանում այն մեծ էկրան է բարձրացել 2016 թ․-ի նոյեմբերի 17-ից՝ «ԿինոՊարկ», «ՍինեմաՍթար» և «Մոսկվա» կինոթատրոններում։ Լոս Անջելեսյան պրեմիերան կայացել է Գլենդելի (Կալիֆորնիա) «Ալեքս» կինոթատրոնում, որը կազմակերպել էր ամերիկյան ARTsakh Arts and Cultural Foundation-ը։
2017 թ․-ին «Վերջին բնակիչը» Ֆիլմն առաջադրվել է 74-րդ «Ոսկե Գլոբուս»[4] մրցանակաբաշխությանը։ Ցուցադրվել է Շանհայի 20-րդ Միջազգային կինոփառատոնի[5] պաշտոնական՝ «Պանորամա» ծրագրում (Չինաստան, հունիս), Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի[6] "Venice Production Bridge -ում (Իտալիա, սեպտմբեր)։ Իսկ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում[7] ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից երկու՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» և «Լավագույն դերասան» անվանակարգերում (Ֆինլանդիա, հոկտեմբեր)։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Այն պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն[8][9]։
Թվական | Ամիս/ամսաթիվ | Պետություն/քաղաք | Փառատոնի անուն | Մրցանակ/Ծանոթություն |
---|---|---|---|---|
2019 | Օգստ 8- 25 | Անգլիա, Չիչեստեր | «Չիչեստեր» կինոփառատոն | «Հանդիսատեսի մրցանակ՝ լավագույն անկախ ֆիլմի համար» |
2017 | նոյ. 27– դեկտ 03 | Իտալիա, Պադովա | Dessaran Festival | Ցուցադրվել է փառատոնի շրջանակում |
2017 | նոյ. 15-19 | Կանադա, Տորոնտո | «Նուռ» կինոփառատոն | «Honorable Mention» «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում |
2017 | հոկտ․ 25-28 | Ֆինլանդիա, Հելսինկի | Scandinavian International Film Festival | «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»,
«Լավագույն դերասան- Ալեքսանդր Խաչատրյան» |
2017 | սեպտ․ 05 | Իտալիա, Վենետիկ | Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոն | Ցուցադրվել է «Venice Production Bridge»-ում |
2017 | հունիսի 17- 26 | Չինաստան, Շանհայ | Շանհայի 20-րդ միջազգային կինաոփառատոն | Ցուցադրվել է կինոփառատոնի «Panorama» ծրագրում |
2017 | հունվարի 08 | ԱՄՆ, Կալիֆոռնիա | «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխություն | Առաջադրվել է «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում |
2016 | մայիս 11-23 | Ֆրանսիա, Կանն | Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի կինոշուկա | Բանակցություններ «Վերջին բնակիչը» ֆիլմի դիստրիբյուցիայի համար |
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում։ Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի համատեղ արտադրություն է։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել են շվեդական «Էփրիքոթ Սթոն»-ը, ամերիկյան «Ալֆա Դոգս, ԻՆՔ» ընկերությունը, «Մոզաիքս» արվեստի և մշակութային հիմնադրամը, Լիբանանի գեղարվեստի պետական համալսարան 2-ը և Հայաստանի «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը
Ֆիլմի կոմպոզիտորը աշխարհահռչակ "System of a Down" ռոք խմբի մենակատար՝ Սերժ Թանկյանն է։ "System of a Down" խումբը մեծ կոմերցիոն հաջողությունների է հասել հինգ երաժշտական ալբոմների շնորհիվ, որոնցից երեքի դեբյուտը կայացել է "Billboard 200"–ում ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները։ Ռոք խումբը 4 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։ Մրցանակը ստացել է 2006-ին։ «B.Y.O.B» կատարումը նրանց բերել է երկար սպասված «Գրեմմին»՝ որպես «Տարվա լավագույն հարդ -ռոք կատարում»։ «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան) և «Հովեր» կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) հետ համատեղությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.