From Wikipedia, the free encyclopedia
Վերոնիկա Ռոթ (անգլ.՝ Veronica Roth, օգոստոսի 19, 1988[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ժամանակակից գրող, ստեղծագործում է հակաուտոպիայի և ֆանտաստիկայի ժանրերում, «Դիվերգենտ» գրքերի շարքի հեղինակ, որոնցից երկուսի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ՝ գլխավոր դերում Շեյլին Վուդլիի մասնակցությամբ[6][7]։
Վերոնիկա Ռոթ անգլ.՝ Veronica Roth | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Veronica Roth |
Ծնվել է | օգոստոսի 19, 1988[1][2][3][…] (36 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան և Barrington High School? |
Ժանրեր | դեռահասական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Դիվերգենտ |
Պարգևներ | |
Կայք | veronicarothbooks.com |
Veronica Roth Վիքիպահեստում |
Վերոնիկա Ռոթը ծնվել է Չիկագոյի մերձքաղաքային շրջանում, Իլինոյս նահանգ։ Մայրը՝ լեհ նկարչուհի Բարբարա Ռիդզ, հայրը՝ գերմանացի Էդգար Գուստավ Ռոթ։ Վերոնիկան ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, ունի մեկ եղբայր՝ Կառլը, և քույր՝ Ինգրիդը։ Երբ նա հինգ տարեկան է եղել, ծնողները ամուսնալուծվել են։ Մայրն ամուսնացել է լանդշաֆտային ընկերությունների ֆինանսական խորհրդատու Ֆրենկ Ռոսի հետ։
Վերոնիկան կրթություն է ստացել Հյուսիս-Արևմտյան համալսարանում (լեզվաբանական ֆակուլտետ), այնտեղ էլ ավարտել ապագա գրողների ստեղծագործական ծրագիրը, և մինչև դասերից փախչելը՝ սեփական գիրքը գրելու համար, աղջիկը գերազանցիկ էր։ Նրա առաջին ուտոպիա-վեպը՝ «Դիվերգենտը», «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում մեկնարակել է վեցերորդ հորիզոնականում, իսկ 2012 թվականին բարձրացել է մինչև 2-րդ հորիզոնական[8]։
2011 թվականին Վերոնիկան ամուսնացել է լուսանկարիչ Նելսոն Ֆիթչի հետ[9]։
Չորս։ Դիվերգենտի պատմություն / Four: A Divergent Story Collection
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.