From Wikipedia, the free encyclopedia
Վերն Թրոյեր (անգլ.՝ Verne Troyer, հունվարի 1, 1969[1][2], Ստերգիս, Միչիգան - ապրիլի 21, 2018[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, սթենդ ափ կատակերգու և կասկադյոր, առավել հայտնի է Օսթին Փաուերսեի մասին ֆիլմերում խաղացած Մինի-Միի դերով։ Թրոյերը գաճաճ էր, նրա հասակը կազմում էր ընդամենը 81 սմ։
Վերն Թրոյեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 1, 1969[1][2] |
Ծննդավայր՝ | Ստերգիս, Միչիգան |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 21, 2018[1][2] (49 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կասկադյոր, ինտերնետային հայտնիություն, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 0873942 |
Թրոյերն ունի ամիշական ծագում։ Հայրը՝ Ռուբեն Թրոյերը, վերանորոգման տեխնիկ էր, մայրը՝ Սյուզեն Թրոյերը, աշխատում էր գործարանում։ Վերնն ուներ նաև եղբայր և քույր՝ Դևոն Թրոյերը և Դեբորա Թրոյերը։ Թրոյերը մեծացել է Միչիգանի Սենթրվիլ քաղաքում և 1987 թվականին ավարտել է դպրոցը։
Թրոյերը կարիերան կինոյում սկսել է 1994 թվականին «Փոքրիկը զբոսնելիս» ֆիլմում, որտեղ խաղացել է որպես 9 ամսական երեխային կրկնակող։ Մինչև 1999 թվականը Վերնը աշխատում էր որպես կասկադյոր կամ խաղում էր էպիզոդիկ դերեր, բայց Մինի-Միի դերը «Օսթին Փաուերս․ Լրտեսը, որը ինձ գայթակղեց» ֆիլմում նրան բերել է մեծ ճանաչում։
2004 թվականի փետրվարի 22-ին Թրոյերը ամուսնաացել է մոդել Ժենև Գալենի հետ, բայց հաջորդ օրը ամուսնությունը լուծարվել է։ 2007 թվականից մինչև իր մահը՝ 2018 թվականի ապրիլը, Թրոյերը հանդիպել է Բրիթնի Պաուելի հետ։
2018 թվականի ապրիլի 21-ին 49 տարեկան հասակում Թրոյերը մահացել է[3][4][5]։ Մահվան պատճառը, կորոների տեղեկատվությամբ, հնչում էր որպես հնարավոր ինքնասպանություն, քանի որ նրա օրգանիզմում շատ բարձր է եղել ալկոհոլի մակարդակը, ավելի ուշ ենթադրությունները հաստատվել են․ մահվան պատճառը եղել է ալկոհոլային թունավորումը[6][7]։ 2018 թվականի հոկտեմբերին Թրոյերի մահը պաշտոնապես հաստատվել է որպես ինքնասպանություն՝ ալկոհոլային թունավորման ճանապարհով[8]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ֆ | Սևազգեստ մարդիկ | Men in Black | այլմոլորակայինի որդին |
1998 | ֆ | Վախ և ատելություն Լաս Վեգասում | Fear and Loathing in Las Vegas | մատուցող |
1999 | ֆ | Օսթին Փաուերս․ Լրտեսը, որը ինձ գայթակղեց | Austin Powers: The Spy Who Shagged Me | Մինի-Մի |
2001 | ֆ | Պղպջակից տղա | Bubble Boy | բժիշկ Ֆրիկ |
2001 | ֆ | Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը | Harry Potter and the Sorcerer's Stone | Կրյուկոհվատ |
2002 | ֆ | Օսթին Փաուերսը Գոլդմեմբերում | Austin Powers in Goldmember | Մինի-Մի |
2002 | ս | Սաբրինա։ Փոքրիկ կախարդուհի | Sabrina, the Teenage Witch | Անգուս |
2007 | ֆ | Փոստային | The Postal | Գարի Քոլման |
2008 | ֆ | Քոլեջ | College | Կամեո |
2009 | ֆ | Դոկտոր Փարնասոսի երևակայությունը | The Imaginarium of Doctor Parnassus | Պերսի |
2015 | ֆ | Տղաները Թրեյլեր Պարկից | Trailer Park Boys | Կամեո |
2018 | մֆ | Տանը գտնվող թզուկները | Gnome Alone | թզուկ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.